19:04 Աշխատում եմ կարգապահ վարորդ լինել | |
Անին նախընտրում է սպիտակ կամ սեւ գույնի մեքենաներ: Իր մեքենան սպիտակ գույնի է: Իսկ ինչ վերաբերում է դերասանուհու կարգապահ լինելուն Անիի հավաստմամբ. «Աշխատում եմ կարգապահ վարորդ լինել: Իմ կարգապահությունը կախված է մյուս վարորդների կարգապահությունից: Երբեմն դիմացից երթեւեկող մեքենայի վարորդը, երբ անկարգապահ վարորդ է լինում, ինքդ էլ ստիպված ես օրինազանց դառնալ, սեփական կյանքդ չվնասելու համար: Այլ երկրներում չեմ վարել մեքենա, բայց, իհարկե, Երեւանի սահմաններից դուրս վարելը ավելի հեշտ է: Իսկ ահա Հայաստանի մարզերում, քանի որ մեքենաների երթեւեկությունն ավելի քիչ է՝ հեշտ է վարել: Մայրաքաղաքում էլ երկար վարելուց հետո, երբ արդեն ընտելանում ես երթեւեկության եռուզեռին շատ ավելի հեշտ է դառնում»: Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Suzuki ընկերության «Swift» մեքենան հայտնի է, իր կոմպակտ եւ միջին արժողությամբ մեքենաների արտադրությամբ: Իսկ «Suzuki Swift»-2011 մեքենան իր վրա մեծ ուշադրություն գրավեց: Չնայած արտաքին բազամաթիվ փոփոխություններին կարելի է հասկանալ, որ այն «Swift» մեքենա է: Ընդհանուր առմամբ մեքենայի 2011 թվականի մոդելն իր չափերով փոքր-ինչ մեծ է, բայց, այնուամենայնիվ, շարունակում է մնալ պահանջված ե՛ւ իր դիզայնով, ե՛ւ թե իր հարմարավետությամբ: Ինչպես շատ ժամանակակից մեքենան այնպես էլ այս գեղեցկուհին լինում է ե՛ւ ավտոմատ, ե՛ւ մեխանիկական փոխանցումատուփով: Ինչ վերաբերում է մեքենայի ապահովությանը, ապա «Suzuki Swift 2011»-ը EuroNCAP թեստավորումներում ստացել է 5 աստղ, որն արդեն շատ բան է ասում նրա ապահովության եւ անվտանգ լինելու մասին: Միջազգային շուկայում այս մեքենայի գինը տատանվում է 17.000-18.000 ԱՄՆ դոլարի: Իսկ մեզ մոտ մոտավոր արժեքը 20.000 – 24.000 ԱՄՆ դոլարն է: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |