20:41 Ես սիրում եմ քեզ... | |
Ես սիրում եմ անձրևը...տարօրինակ է բայց սրտիս հաճելի է բնության տխրությունը,որը լիովին համապատասխանում է իմ հոգեվիճակին: Ամեն անգամ,երբ անձրև է գալիս,կարծես ինչ-որ աներևույթ ուժ իմ ձեռքն է տալիս անցյալի անիվը և ստիպում է պտտել այն:Անցյալն այն եզակի երևույթներից է,որին կարելի է տալ <<վտանգավոր խաղալիք>> բնորոշումը,քանի որ ամեն փոքր հիշողություն իրենից ներկայացնում է կյանքի մի հատված,որը նորից վերապրում ենք մենք,բայց ավելի մեծ ցավով... Ես սիրում եմ լռությունը...բայց երբեմն նաև վախենում եմ դրանից,որովհետև միշտ չէ,որ լավ է ավարտվում իմ և իմ ներաշխարհի հանդիպումը...Միայն լռության մեջ ես ինքս ինձ խոստովանում եմ այն ինչ բարձրաձայն անկարելի է... Ես սիրում եմ երաժշտությունը,որի քնքուշ ձայները խառնում են ինձ իմ անցյալի,ներկայի ու ապագայի հետ: Ես շատ բան եմ սիրում,այդ շարքը կարելի է անվերջ շարունակել,բայց ամենակարևորը ես սիրում եմ քեզ... Ես գիտեմ,որ դու հիմա չես կարդում իմ խոստովանությունը,երևի երբեք էլ չես կարդա,ու այս նամակը կմնա իմ մյուս անհասցե ծրարների մեջ,բայց այնուամենայնիվ ես սիրում եմ քեզ...սիրում եմ,չնայաց ,որ դու ինձ երբեք չես սիրի ու երբեք չես նկատի իմ այս զգացմունքը:Լիովին տեղին է այս իմաստուն խոսքը.<<ես սիրում եմ քեզ ոչ թե նրա համար ով ես դու,այլ նրա համար ով եմ ես,երբ քո կողքին եմ>>Չգիտեմ նկատել ես թե չէ,բայց դու ինձ ավելի լավն ես դարձնում ,ու միայն դրա համար արժի քեզ սիրել:Դու յուրօրինակ դուռ ես իմ անցյալի ու ապագայի միջև:Ուզեմ-չուզեմ ես միշտ անցնելու եմ քո կողքով...Ես սիրում եմ իմ անցյալը,որովհետև դու եղել ես այնտեղ ու նույնչափ ատում եմ ապագան,որտեղ դու չկաս:Իսկ ներկան...ներկան ավելի անորոշ է,որովհետև դու և կաս,և չկաս միաժամանակ:Ես տեսնում եմ քեզ բայց մառախուղի միջից,դու հեռու ես,դու անհաս ես...Ես սիրում եմ արևը,որովհետև այն քո շողքն է ստեղծում,որն ինձ միշտ ավելի մոտիկ է քան դու:Ես սիրում եմ ջուրը,որովհետև այն քո արտացոլումն է պարունակում:Ես սիրում եմ քեզ,որովհետև քո աչքերի մեջ իմ արտացոլումն է երևում,և ես սիրում եմ քո կյանքը,որովհետև իմ չստացված կյանքի բեկորներն են քո մեջ:Ես սիրում եմ քեզ այդ բառի բոլոր իմաստներով...բայց դու ստիպում ես անընդհատ պտտել անցյալի անիվը,որն ինձ ցավ է պատճառում:Քո ուժեղ ձեռքերը պտտում են իմ կյանքի անիվը ,բայց ցավոք դու երբեք չես նկատի որ այն իմ վրայով ես պտտում...Դու երջանիկ ես,քո նմանները միշտ էլ երջանիկ են արտաքինից...Դու ուժեղ ես,իսկ իմ համար դա միայն երազանք է:ես շատ թույլ եմ ու իմ ամենակարևոր թուլությունը դու ես,բայց իմ ուժերից վեր է շտկել դա:Ես քեզ սիրում եմ,որովհետև դու ուժեղ ես և նույն պատճառով ես ատում եմ ինձ: Ես սիրում եմ սառույցը,այն այնքան նման է քո սրտին...Ծիծաղելի է բայց մարդկային բոլոր թերությունները համահունչ ձևով հավաքվել են քո մեջ ու դարձել առավելություններ:Ես շատ թույլ եմ,ես ատում եմ այդ թուլությունը,բայց այնուամենայնիվ դեռ սիրում եմ քեզ...
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |