Գլխավոր էջ » 2013 » հոկտեմբեր » 30 » հայտնաբերվել են անսարք մարտկոցներ iPhone 5S-ի
22:34
հայտնաբերվել են անսարք մարտկոցներ iPhone 5S-ի
Apple ընկերության նոր՝ iPhone 5S մոդելի որոշ սմարթֆոններում հայտնաբերվել են կարճատև ավտոնոմ աշխատանք ապահովող մարտկոցներ: Այս մասին գրում է The New York Times-ը: «Մենք նկատել ենք, որ iPhone 5S-ի որոշակի խմբաքանակ կարող է լիցքավորման ավելի շատ ժամանակ պահանջել, իսկ մարտկոցի աշխատանքի ժամկետը կարող է կրճատվել»,- հայտնել է Apple-ի մամլո քարտուղար Թերեզա Բրյուեն: Նա հավելել է, որ բոլոր թերի հեռախոսներն անվճար կփոխարինվեն: Ընկերությունում չեն հաղորդել, թե որքան սմարթֆոն է ճանաչվել թերի, սակայն հայտարարությունից ենթադրելի է, որ խմբաքանակում առկա է մի քանի հազար հեռախոս: Սա մարտկոցների թերությունների հետ բախվելու առաջին դեպքը չէ Apple-ում. 2006 թվականին նման երևույթ էր նկատվել նոթբուքերի մոտ, որոնք թողարկվել էին Sony-ի հետ համատեղ:
Կատեգորիա: Նորություներ | Դիտումներ: 314 | Ավելացրեց: Administrator | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar