17:32 Անձրև թրջի'ր մեր հոգիները... | |
Անձրև`...միայնակ շրջմոլիկ,երկնի և քամիների ծառա...Նա թափում է երկնքից իր սառը արցունքները...Ու՞ մ է նա փնտրում,ու՞ մ է կորցրել...Ամեն գիշեր նա թակում է իմ փեղկավոր պատուհանը: Նա կանչում է ինձ իր մոտ`պատմելով տարբեր երկրների և լուսնի լույսով լուսավորված, երկար, տաք գիշերների մասին:Նա շշնջում է ինձ այն մասին`ինչպիսին է լինում արևածագը,երբ քո շուրջը ոչ ոք չի լինում...Անձրև, մենք այնքա~ն նման ենք իրար...Մենք մոլորվել ենք աշնան գույների մեջ...Խնդրում եմ քեզ անձրև,մնա ինձ հետ մի քիչ էլ,արի միասին լսենք լռությունը...Գիտես այն շատ բան կարող է ասել...Լռության մեջ քողարկվել են շատ սիրահար սրտեր,թաքցրել են օտար աչքերից իրենց արցունքները և հուսահատ հոգու ճիչերը...Լռությունը իմաստուն է,այն հավերժ է:Անձրև,ա'րի այս գիշեր լռենք միասին... | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |