Գլխավոր էջ » 2014 » հունվար » 18 » Apple-ը վերջապես հաջող գովազդ նկարեց իր iPhone-ի համար
18:58
Apple-ը վերջապես հաջող գովազդ նկարեց իր iPhone-ի համար





Apple ընկերությունը iPhone-ի ֆոտոխցիկի նոր գովազդ է նկարել: Շատ մեղմ, թեթև, նուրբ, բայց 
միևնույն ժամանակ էմոցիաներով լիցքավորված այս գովազդը պատմում է, թե որքան կարևոր տեղ է 
զբաղեցնում iPhone-ի ֆոտոխցիկը մեր կյանքում։ Այն օրեցօր, է՛լ ավելի շատ է օգտագործվում որակյալ պատկերներ ստանալու նպատակով: Դուք, ամենայն հավանականությամբ, այս գովազդում կգտնեք նաև ինքներդ Ձեզ, քանի որ հոլովակը ստեղծողները թվարկել են գրեթե բոլոր իրավիճակները, որոնցում iPhone-ով նկարելու և ընկերների հետ կիսվելու ցանկություն է առաջանում՝ լինի դա տեսարան պատուհանից, սիրելի խմբի համերգ, թե գրավիչ ճանապարհորդություն: 

Գովազդի, ինչպես և Apple-ի թողարկած ցանկացած ապրանքի թողարկումը, բուռն քննարկում առաջացրեց համացանցում: Այսօր հոլովակը youtube-ում արդեն դիտվել է ավելի քանի մեկ միլիոն անգամ: Գովազդի տահղացումը պատկանում է TBWA\Media Arts Lab ընկերությանը:
Կատեգորիա: Նորություներ | Դիտումներ: 344 | Ավելացրեց: Administrator | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar