Գլխավոր էջ » 2013 » նոյեմբեր » 17 » Առաջին համբույր
23:23
Առաջին համբույր
Համբույրն առաջին հպումներից մեկն է, ինչից սկսվում են ինտիմ հարաբերությունները: Հենց առաջին համբույրից է կախված հետագա հարաբերությունների ընթացքը: Եթե առաջին համբույրը հաճույքի չի պատճառում կամ տհաճ է, հաջորդ հանդիպումը չի կայանա: Շատ երիտասարդ աղջիկների և տղաների հետաքրքրում է հետևյալ հարցը` ինչպե՞ս ճիշտ համբուրվել:

Միայն ընկերների խորհուրդները բավական չեն, որպեսզի սովորեն ճիշտ համբուրվել: Համբույրն անհատական է յուրաքանչյուր մարդու համար: Մեկին դուր է գալիս մեղմ, քնքուշ համբույրը, մյուսը հաճույք է ստանում կրքոտ, բուռն համբույրներից: Իհարկե, պետք է սովորել համբուրվել, և ավելի լավ է, դա անել հասակակաիցների հետ և փորձ հավաքել: Նա, ով երբեք չի համբուրվել, պետք է նախ և առաջ, հաղթահարի վախի զգացումը: Վախը խանգարում է հարաբերությունների զարգացմանը, կաշկանդում է մարդուն և նույնիսկ ամենալավ ու ռոմանտիկ հարաբերությունները կարող է փչացնել:
Պետք է խորը շունչ քաշել, վստահել ձեր ընտրյալին և ազնվորեն խոսել կաշկանդված վիճակի մասին: Հնարավոր է, որ նա նոևյպես ունի նման զգացումներ: Միասին ավելի հեշտ կարելի է հաղթահարել այդ պատնեշը և նույնիսկ, ավելի մտերմանալ:

Առաջին համբույրից հետո կարող է պարզվել, որ ոչ մի խնդիր չկար, կար միայն անվստահություն: Քանի որ առաջին համբույրը շատ կարևոր է, պետք է հաճելի ու ռոմանտիկ վայր ընտրել դրա համար: Հետագայում դուք հաճույքով կհիշեք ոչ միայն առաջին համբույրը, այլև մթոլորտը, որտեղ այն տեղի ունեցավ:Մարդաշատ վայրերում համբուրվելը սխալ է և տգեղ: Առաջին համբույրի համար պետք է առանձնանալ: Երիտասարդները պետք է հիշեն, որ համբույրի համար օրենքներ չկան, առաջին համբույրը պետք է ինքնաբուխ լինի և զգացմունքային, այլապես  հաճույք չի պատճառի: Առաջին համբույրը պետք է ջերմ ու սիրով լինի, ոչ թե կրքոտ: Կիրքը սեռական հարաբերություններին է բնորոշ, իսկ առաջին համբույրի իմաստը քնքշության մեջ է: Բացառված չէ, որ առաջին համբույրին հաջորդի կրքոտ սեր: Համբույրը պետք է սկսել շուրթերի մեղմ հպումից: Պետք չէ ակտիվ կամ պասիվ դերում հանդես գալ: Համբույրը շուրթերի մի յուրօրինակ խաղ է, որին երկուսն էլ պիտի հավասար մասնակցեն: Աստիճանավար պետք է հասկանալ, թե ինչն է դուր գալիս դիմացինին:

Եթե հանդիպման եք գնում, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնեք ձեր հիգիենային ու բերանի խոռոչի թարմությանը: Բավական չէ միայն ատամները լվանալ, կարելի է հատուկ թարմացնող միջոցներ օգտագործել, հետևել շրթունքների վիճակին՝  հատուկ խոնավեցնող բալզամի կամ հիգիենիկ շրթներկի օգնությամբ:
Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 342 | Ավելացրեց: Mariam | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar