11:47 Արման Հովհաննիսյանի դուստրերը` երգչի նոր տեսահոլովակում :) | |
Եվրոպայում համերգային շրջագայությունից նոր վերադարձած Արման Հովհաննիսյանն շտապում է իր երկրպագուներին ուրախացնել մեկ այլ նորությամբ` ավելի կոնկրետ մի քանի նորություններով, որոնք այս անգամ կլինեն տեսահոլովակների տեսքով: Երգիչը խոստացել էր TIME անվանումով նոր ձայնասկավառակի թողարկումից հետո ներկայացնել տեսահոլովակ: Եվ ահա, երկրպագուները կարող են վայելել միանգամից երեքը, որոնց երգերն ընտրված են նոր ձայնասկավառակից: Երեկ վաղ առավոտից սկսվել էր «Անուշ բալես», երգի վրա հիմնված տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է, խոսքերի և երաժշտություն հեղինակը Սերգեյ Կարինյանը: Մինչև ուշ գիշեր ձգվող աշխատանքից երգիչը կարծես չէր հոգնել, ավելին` իր ժպիտով ու հումորով դրական էմոցիա էր փոխանցում նկարահանող խմբին: Հաջորդ երկու տեսահոլովակների մասին կխոսենք առաջիկայում:Գաղտնիք բացենք` ասելով , որ տեսահոլովակում նկարահանվել են Արման Հովհաննիսյանի դուստրերը` տասնամյա Էլենը և մեկ տարեկան Գայանեն: Տեղեկությունը Armstar.am-ին տրամադրել է Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանը։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |