14:51 Աշխարհի ամենամեծ ծաղիկը (ֆոտո, վիդեո) | |
Մալայան արշիպելագի էկզոտիկ կղզիներում՝ Սումատրայում, Կալիմանտանում և Ճավայում կարելի է գտնել աշխարհի ամենամեծ ծաղկը՝ Ռաֆլեզիա Առնոլդը: Այն իր գիտական անունը ստացել է հայտնաբերողի անունից, իսկ տեղի բնակիչները այն անվանում էն ''բունգապատմա'' (լոտոսի ծաղիկ): Այս արտասովոր բույսը չունի ո′չ տերևներ, ո′չ էլ արմատներ, այն պարազիտ է և կյանքի համար անհրաժեշտ օրգանական նյութերը ստանում է լիանաներից՝ բարակ թելիկներով ամուր կառչելով նրա ցողուններից: Ռաֆլեզիի ամենամեծ գտնված օրինակը ունեցել է 106,7 սմ պարագիծ, իսկ միջինում այն մոտ 90 սմ է: Նրա քաշը հասնում է 6 կգ-ի: Ծաղկի արտաքին տեսքն ու բույրը կարելի է համեմամատել նեխած մսի հետ: Ալ կարմիր հինգ թերթիկներն ու սպիտակ կետիկները գրավում են ճանճերի ուշադրությունը, որոնք էլ արու ծաղկից էգին անցնելով՝ նպաստում են նրանց բեղմնավորմանը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |