17:38 Դու ես իմ առաջին ու միակ սերը | |
Սիրում եմ քեզ:Դու ես իմ միակը:Չգիտեմ ինչպես կապրեմ առանց քեզ,կամ կարող եմ ապրել թե ոչ:Բառեր չկան, որ ես քեզ ասեմ ու դրանք դժվար էլ ինձ օգնեն…Սիրում եմ քեզ իմ միակ սեր,սիրում եմ:Դու ես իմ միակ ու առաջին սերը ու կլինես վերջինը:Ուղեղս ծանրաբեռնում եմ ամեն ինչով, ամեն ինչ անում եմ՝ միայն թե Քեզ մոռանամ, սակայն ամեն ինչ ապարդյուն է: Երևի անսանձ սիրտս ավելի ուժեղ է, քան ուղեղս:Սակայն դու ես իմ միակը չեմ կարող քեզ մոռանալ:Սիրտս ամբողջությամբ ու առհավետ նվիրեցի Քեզ:Այն ոչնչով լցնել չի լինում, նա կարծես անտակ լինի:Սիրտս արդեն վաղուց քոնն է, քո սեփականությունը: Տեսնես ի՞նչ ես արել նրա հետ: Երևի թե մի անպետք հուշանվերի պես գցել ես դարակի մի անկյունում ու նրա մասին չես էլ հիշում: Սիրտս Քոնն է և կարող ես վարվել նրա հետ, ինչպես կցանկանաս…
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |