23:02 Երբ դու գնաս | |
Երբ դու գնաս, սիրտս քեզ հետ կտանես, Նրան սրտիդ մոտ կդնես, կպահես։ Առանց սրտի դժվար կլինի, ես գիտեմ, Բայց այն քեզ եմ ես նվիրել , հանգիստ եմ: ՈՒ, թե հանկարծ մենակ զգաս, միշտ իմացիր քեզ հետ եմ, Եթե հանկարծ տխուր լինես, սիրտս կասի կողքիդ եմ Նրան գրկիր ու փայփայիր քո ներսում, Երբեք մենակ դու չթողնես, չկորցնես այն հեռվում: Իսկ երբ հետ գաս, աչքերիդ մեջ կնայեմ, Առաջվա պես սերս այնտեղ կփնտրեմ, ՈՒ գտնելով նրան այնտեղ, կփարվեմ քեզ կարոտով, <Իմն ես, իմն ես>,-անվերջ կասեմ, կշշնջամ ժպիտով:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |