Գլխավոր էջ » 2013 » հոկտեմբեր » 8 » Երբ հոգնած կլինես այս աշխարհի օրենքներից…
17:54
Երբ հոգնած կլինես այս աշխարհի օրենքներից…
Քո օրերի մեջ թափառելուց հետո,երբ որոշես հանգստանալ այս աշխարհի օրենքներից,երբ զզված կլինես սառը գարեջրից ու ծխախոտով սուրճ վայելելուց,դու կնկատես,թե ինչպես են սրտիդ զարկերը հիշեցնում անցած-գնացած օրերի մասին:Վաղուց մոռացված,պատանեկան ժպիտդ կնստի շուրթերիդ ու կկորչի ժամանակն էլ,աշխարհն էլ…Դու կհիշես միայն մեկին ու կթվա,թե միակ անկեղծ մարդը նա է եղել:Երազի նման քաղցր,երազի նման անիրական կդառնա ամեն բան:Կհասկանաս,որ փոշոտ մատյանիդ էջերում թողել ես մեկին:Մի ծանոթ կարոտ հարմար կտեղավորվի սրտումդ և կթվա,թե միակ սիրող մարդը նա է եղել…Ժամանակի հետ կռվում պարտված,դեղնած հիշողությունդ կվերցնես ու կփնտրես հին արահետներ.ահա,գտար այգին,կարծես լսում ես ջրի ձայնը,ձեր բալենին է,մայրիկիդ պատրատած սպասի հոտն ես առնում:Դպրոցիդ դասասեղանն է,որի վրա անհոգաբար անունդ ես փորագրել..Ու երևի կնկատես մի մեծ բացատ հուշերիդ ճմրթված,հնացած էջում:Եվ գուցե թվա քեզ,թե միակ հեքիաթը նա է եղել… Քեզ երբևէ ցավեցնել չեմ ցանկացել:Ոչ մի խոսքով,ոչ մի փշով խոցել չեմ կամեցել,բայց գիտեմ:Հաստատ գիտեմ,որ կթուլացնես փողկապիդ կապերը,կմոտենաս բաց պատուհանին և անթթվածին օդը կօղակի պարանոցդ,ու կթվա,թե…Երբ ուղղակի հոգնած կլինես ամենօրյա հաճոյախոսություններից:Երբ դրամապանակիդ պարունակությունը կթվա սովորական,երբ կոշիկներիդ վրայի փոշին այլևս չի նյարդայնացնի քեզ և, երբ զարթուցիչդ կնետես հատակին ու կասես. <<Հերն էլ անիծած>>:Կթվա… Քեզ ոչ մի խոսքով,ոչ մի հայացքով խոցել չեմ ցանկացել,սակայն գիտեմ, երբ աղբամանը կնետես ժամացույցներիդ ծանր կապոցը,կհասկանաս, թե ինչու են մարդիկ կորցնում,հետո նոր միայն զղջում:Ինչու են թողնում,հետո ափսոսում,նեղացնում,հետո ներում հայցում:Գուցե կհասկանաս,թե ինչու են հեռանում և փնտրում դարձի ճամփաներ… Երբ հոգնած կլինես բոլոր զանգերից:Երբ պոկված կոճակով վերնաշապիկդ տեսնելիս չես ասի.<<Յախք>>….Երբ աչքերդ հոգնածորեն կպտտեցնես սենյակի ողջ ձգվածությամբ:Երբ ջրի մարդուն դադարես ասել.<<Էլի դու…>>… Երբ հոգնած կլինես այս աշխարհի բոլոր օրենքներից…

( հեղինակ  Ն.Գրիգորյան )
Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 356 | Ավելացրեց: NGrig | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar