Գլխավոր էջ » 2013 » նոյեմբեր » 12 » Երջանիկ զույգերի 5 սովորությունները
11:35
Երջանիկ զույգերի 5 սովորությունները

Բոլոր երջանիկ զույգերը միանման են երջանիկ: Իսկ դա նշանակում է, որ երջանկության բանաձև կա, և այն ունիվերսալ է: Եկեք տեսնենք, թե երջանիկ զույգերը ինչ սովորություններ ունեն:
1. Նրանք շարունակում են գնալ ժամադրությունների
Եվ ոչ թե շաբաթը մեկ անգամ ընթրում են սիրելի սրճարանում, այլ նոր գաղափարներ են փնտրում, անում են այն, ինչ նախկինում չեն անում: Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ գլխավոր խնդիրը, որին բախվում են զույգերը, ձանձրույթն է: Բազմազանություն պետք է մտցնել ոչ միայն սեռական կյանքում, այլև առօրյայում: Նոր զգացողությունները կբարձրացնեն դոպամինի (բարձր տրամադրության հորմոնի) մակարդակը երկուսիդ մոտ:
 
2. Նրանք հարցնում են միմյանց, թե ինչպես է օրն անցել
Եթե սովորություն չունեք սիրելիին հարցնել, թե ինչպես են իր գործերը, ապա պետք է դա սովորություն դարձնել: Հոգեբանները վստահեցնում են, որ անցած օրվա ինֆորմացիայի փոխանակումը կարող են մեծացնել միմյանց հանդեպ վստահությունը, մտերմացնել և երջանկացնել: Ի դեպ, շատ կարևոր է ուշադիր լսել դիմացինին, այլ ոչ հարցնել հարցնելու համար:
 
3. Նրանք որոշ ժամանակ առանձին են անցկացնում
Դու չես կարող ուրիշին երջանկացնել, երբ ինքդ դժբախտ ես: Իսկ երջանիկ լինելու համար մեզ լիարժեք կյանք է անհրաժեշտ, մենք պետք է հանդիպենք ընկերների հետ, ունենանք սիրելի աշխատանք, հոբբի, սիրելի իրեր: Չէ՞ որ սիրահարվելիս մենք սիրահարվել ենք դիմացինի անհատականությանը, իսկ եթե մենք կորցնենք մեր ես-ը` մեր ի՞նչն են սիրելու:
 
4. Նրանք դիպչում են միմյանց
Շատ երջանիկ զույգեր միասին տարիներ ապրելուց հետո շարունակում են փոխանակվել անմեղ համբույրներով, միմյանց ձեռք են բռնում, գրկախառնվում են: Եվ դա անում են հենց այնպես, առանց որևէ առիթի: Մի սահմանափակեք ձեր ֆիզիկական մտերմությունը միայն սեքսով:
 
5. Նրանք չեն վիճում ամեն մանրուքի պատճառով
Դա առաջին հերթին վերաբերում է աղջիկներին: Պետք չի սղոցել սիրելիի նյարդերը: Երբեք: Ոչ մի պարագայում:
Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Mariam | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar