Գլխավոր էջ » 2013 » մարտ » 16 » Ես քեզ կորցրեցի..
20:33
Ես քեզ կորցրեցի..


Ես քեզ կորցրեցի...Կորցրեցի, առանց մտածելու, որ էլ քո նմանը չի լինելու, որ էլ քո պես հրաշքի չեմ գտնելու, որ առանց քեզ կյանքս անգույն ու դատարկ է լինելու: Կորցրեցի ու առանց գիտակցելու հիմարությունս....Կորցրեցի ու հիմա եմ հասկանում, որ չեմ կարող անցածը, առավել ևս քեզ՝ հետ բերել: Չգիտեմ, երևի շատ էի տարվել քեզնով, երևի շատ էի նվիրվել ու գուցե այդքան էլ գոռոզ չէի, որ չընկնեի հետևիցդ ու շատ անգամներ չասեի <<Կներես ինձ>>՝ անգամ եթե սխալը ես չեմ եղել: Հավատալով շուրջս պտտվող բամբասանքներին՝ իմ մեջ ուժ գտա ու վերջ տվեցի մեր հարաբերություններին: Ապրեցի առանց քեզ հանգիստ, սիրտս քո անունը լսելուց էլ արագ չէր զարկում: Աչքերս ամեն տեղ քեզ չէին որոնում ու հոգումս ամեն բան իրար չէր խառնվում: Կարողանում եմ ապրել հանգիստ, կարողանում եմ առաջ շարժվել, ստեղծագործել...Միայն թե դու բացակա ես...Բացակա ես ու հոգուս ինչ-որ մասնիկ բացակա է...Կորցրել եմ...Էնպես է ցավում հոգիս, էնպես կուզեի չկորցնել քեզ, էնպես կուզեի հետ բերել....Հենց այն ժամանակ էլ քեզ հետ չվիճել ու չբաժանվել կուզեի...Ասում են՝ ամենամեծ սխալը կատարած սխալը չուղղելն է, բայց ես չեմ կարող կորցրածս հետ բերել, չեմ կարող սխալս ուղղել, քանի որ չգիտեմ, կուզե՞ս դու, թե ոչ............Կարոտել եմ քեզ ^_^
Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 361 | Ավելացրեց: ANI1996 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar