17:35 Facebook-ը կհրաժարվի «գովազդային նորությունների» բլոկից | |
Facebook սոցցանցը կհրաժարվի այսպես կոչված «գովազդային նորությունների» (Sponsored stories) կիրառումից: Այս մասին ասվում է 2014 թվականի տեխնիկական փոփոխությունների մասին ընկերության ծրագրում՝ փոխանցում է Lenta.ru-ն: «Գովազդային նորությունների» բլոկը չի լինի սկսած ապրիլի 9-ից: Նախկինում այդ բլոկում գնված գովազդներն ավտոմատ կերպով կտեղափոխվեն այլ ձևաչափեր: Sponsored stories բլոկը սոցցանցում հայտնվել էր 2012-ի հունվարին: Բլոկի վճարովի գրառումները հայտնվում են օգտատերերի լրատվական ժապավեններում՝ ելնելով «սոցիալական համատեքստի» վերլուծությունից: Գովազդային բլոկն օգտատերը տեսնում է միայն այն ժամանակ, երբ նրա ընկերներից ինչ-որ մեկը, հօգուտ գովազդաուի էջի, սեղմում է Like կոճակը: Այդ դեպքում գրառումն ուղեկցվում է էջին հավանություն տված ընկերոջ լուսանկարով և գրառմամբ այն մասին, որ դա նրան դուր է եկել: Sponsored stories-ը հաճախ է ենթարկվել քննադատության: Facebook-ին մեղադրել են գովազդային նպատակներով անձնական տվյալներ անօրինական կիրառելու համար:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |