Գլխավոր էջ » 2014 » փետրվար » 20 » Galaxy S5-ում կներկառուցվի մատնահետքի սքաներ. ԶԼՄ-ներ
00:22
Galaxy S5-ում կներկառուցվի մատնահետքի սքաներ. ԶԼՄ-ներ
Galaxy S5 սմարթֆոնում, որը թողարկման է պատրաստում Samsung ընկերությունը, կներկառուցվի մատնահետքերի սքաներ: Այս մասին հայտնել է SamMobile պարբերականը՝ չբացահայտելով տեղեկատվության աղբյուրը:Սքաները կաշխատի այլ կերպ, քան iPhone-ում: Մատը սքանավորելու համար օգտատերը պետք է մատն անցկացնի կոճակի վրայով: Apple-ի սարքում բավական է մատը սենսորին մոտեցնելը:Galaxy S5-ը հիշողության մեջ կպահի 8 մատնահետք:Samsung-ը ծրագրում է սմարթֆոնում ավելացնել «պաշտպանված գոտի»: Այնտեղ կարելի է տեղավորել անձնական ֆայլերն ու ծրագրերը: Հասանելիությունը կիրականացվի մատնահետքով:Սպասվում է, որ Galaxy S5-ը կներկայացվի փետրվարի 24-ին Բարսելոնում անցկացվելիք Mobile World Congress-ի ժամանակ: Հաղորդվում է, որ սարքը կունենա 5.2 դյույմանոց դիսփլեյ և 16 մեգապիքսելանոց տեսախցիկ:
Կատեգորիա: Նորություներ | Դիտումներ: 341 | Ավելացրեց: Administrator | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar