Գլխավոր էջ » 2012 » օգոստոս » 30 » Գարիկի ու Նարինե Դովլաթյանի “հակադրությունները” :)
11:53
Գարիկի ու Նարինե Դովլաթյանի “հակադրությունները” :)

Այս օրերին նկարահանվում է Նարինե Դովլաթյանի ու "Վիտամին” ակումբից Գարիկի համատեղ նոր տեսահոլովակը, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերին:
"Opposite Things”-ի հեղինակը Գարիկն է, որը նաեւ գործիքավորել է երգը: Նարինեն նշել է, որ իրենք շատ լավ ընկերներ են, ունեն երաժշտական գրեթե նույն ճաշակը եւ որոշել են միասին "լավ ու հետաքրքիր” նոր գործ ստեղծել. "Ես երգում եմ, իսկ Գարիկը` նվագում:): Փոփ-ռոք ոճի այս երգը Գարիկն ինձ առաջարկել է երգել դեռ անցյալ տարի, բայց զբաղվածության պատճառով միայն վերջերս հանդիպեցինք ու ձայնագրվեցինք: Տեսահոլովակի մտահղացման, սցենարի հեղինակը եւս Գարիկն է”:Տեսահոլովակի օպերատորը Դավիթ Այվազյանն է, որն էլ աջակցել է տեխնիկական հարցերում: "Դավթի հետ սա մեր առաջին փորձնական համագործակցությունն է, միգուցե հետագայում որպես պրոդյուսեր աջակցի ինձ: Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել "Վիտամին"-ի անձնակազմին բոլոր հարցերում աջակցելու համար”,-ասել է Նարինեն:



Տեսահոլովակի նկարահանումներն իրականցվում են Երեւանում եւ Պտղնիում: "Կան բացօթյա մասսայական տեսարաններ: Երգը հակառակ բաների մասին է, երբ մարդիկ մի բան պետք է անեն, բայց "թարս” են անում: Դերասաններն են ներկայացնելու հակադիր իրավիճակները”, - BRAVO.am-ին պատմել է Նարինեն ու ավելացրել, որ երգի առաջին հատվածում դաշնամուր է նվագելու."Հատուկ սխալ նոտաներ եմ նվագում: Սովորաբար, մարդիկ իրենց քիչ իմացածը ներկայացնում են ավելի լավ ու ճոխ, բայց ես հակառակն եմ անելու, ինչպես երգի իմաստն է պահանջում:)”:



Դիտումներ: 456 | Ավելացրեց: Administrator | - Վարկանիշ -: 5.0/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar