Գլխավոր էջ » 2013 » հունվար » 28 » Հայոց Ազգային բանակը դարձավ 21 տարեկան
12:57
Հայոց Ազգային բանակը դարձավ 21 տարեկան

Ուղիղ 21 տարի առաջ` 1992 թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը: Այդ օրը դարձավ Հայոց Ազգային բանակի ծննդյան օրը: Ամիսներ անց`1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը: Այսօր արդեն Հայկական բանակը 21 տարեկան է: Ընդամենը 21 տարի առաջ հայ քաջ մարտիկները ապացուցեցին իրենց ուժը թշնամուն: Հենց իրենց շնորհիվ է, որ մենք այժմ կանք, ապրում ենք ազատ երկրում և արարելու հնարավորություն ունենք: Շնորհավորում ենք բոլորիս բանակի 21 ամյակի առիթով: Ուրախ ենք, որ մեր բանակը տարեցտարի զորանում ու կատարելագործվում է: Հավատում ենք, որ միայն այսպիսի բանակ ունեցող ազգը կարող է հարատևել: Շնորհավոր տո’նդ, Հայոց բանակ:
Կատեգորիա: Նորություներ | Դիտումներ: 306 | Ավելացրեց: Administrator | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar