21:49 Հեռախոսի բոլոր մոդելներն էլ պարունակում են վտանգավոր նյութեր | |
Հեռախոս ձեռք բերելիս ոչ ոք չի մտածում, որ նրանց ապակյա գեղեցիկ կափարիչի տակ թաքնված են այնպիսի թունավոր նյութեր, ինչպիսիք են`պոլիվինիլքլորիդը, քլորը, բրոմը, կապարը, սնդիկը, կադմիումը, անագը և այլն: Ամերիկայում անց են կացվել հետազոտություններ` պարզելու վերջին 5 տարիներում արտադրված հեռախոսների վտանգավորության աստիճանը: Ռենտգենյան լուսաճառագայթման են ենթարկվել տարբեր ֆիրմաների ու գների հեռախոսներ: Պարզվել է, որ բոլոր մոդելներն էլ քիչ թե շատ պարունակում են վտանգավոր նյութեր: Առաջատար որոշ ընկերություններ մշակում են ավելի անվտանգ արտադրանք տալու ուղիներ: Մասնավորապես` բացառել հեղուկ էկրաններից սնդիկի կիրառումը: 2007թ. հեռախոսների որակը բարձրացել է 33 տոկոսով: Հեռախոսները մեծ վտանգ են ներկայացնում նաև որպես թափոններ. նրանց մեջ պարունակվող թունավոր նյութերը ոչ մի տեղ չեն կորչում՝ անգամ մշակման ենթարկվելուց հետո: Ժամանակն է՝ հնացած տեխնիկան նետելու փոխարեն մեկուսացնել բնությունից:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |