00:29 Հնդիկներն արտադրել են «ամենաբարակ սմարթֆոնն աշխարհում» | |
Հնդկական Gionee ընկերությունը չինական շուկայի համար գովազդել է Elife S5.5 սմարթֆոնը` այն համարելով ամենաբարակն աշխարհում: Նշվում է, որ դրա կաղապարի շերտը չի գերազանցում 5.5 միլիմետրը: Եթե դա իրոք այդպես է, ապա նորույթը շրջանցում է ներկայիս ռեկորդակրին` Vivo X3-ին:Ընկերությունում հայտարարել են նաև, որ Elife S5.5-ն ունի 2300 միլիամպեր/ժամ տարողությամբ մարտկոց:Սմարթֆոնի ներսում տեղադրված է 4 միջուկային պրոցեսոր` 1.7 գեգահերց հաճախականությամբ և 2 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Elife S5.5-ն ունի նաև 5 դյույմ անկյունագծով էկրան և երկու տեսախցիկ` 13 մեգապիքսել հզորությամբ` հետևից և 5 մեգապիքսել` առջևից: Սմարթֆոնն աշխատում է Android-ի հիման վրա` Amigo օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն արժե մոտ 370 դոլար:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |