Գլխավոր էջ » 2013 » մայիս » 4 » Ի՞նչ է սերը
22:45
Ի՞նչ է սերը

Ի՞նչ է սերը:Ուղղակի գեղեցիկ զգացու՞մ, թե՞ տառապանք, որին վերջ դնել ոչ ոք չի կարող, բոլորն անզոր են նրա դեմ: Սերը չի սպասում ոչ մի հրավերի, այն գալիս է առանց ինչ-որ մեկին հարցնելու: Սիրահարվել ու սիրել, դրանք լրիվ տարբեր հասկացողություններ են: Սիրել նշանակում է ապրել, ապրել միայն նրա համար, շնչել նրանով, նրանով երջանկանալ: Երբ սիրում ես սկսում ես ամեն ինչին նաել ուրիշ աչքերով, չես մտածում ոչ մեկի ու ոչնչի մասին, միայն նա է առաջնահերթը, ամեն տեղ լսում ես նրա ձայնը, ամեն տեղ աչքերտ նրան են փնտրում. ու դու հասկանում ես, թե ինչ է սերը: Սիրահարվել' սիրահարվում են մարդու արտաքինին, մազերին, աչքերին, քայլվածքին: Երբ մարդ սիրահարվում է դառնում է ավելի բարի, ուշադիր, բայց միևնույն ժամանակ համառ և ցրված: Ամեն մարդ չի կարող սիրել և զգալ այդ հրաշալի զգացողությունը: Կան շատերը, ովքեր ուղղակի խաղում են դիմացինի զգացմունքների հետ` իմանալով, որ նա իրեն է սիրում, նրանք փշրում են այդ մաքուր և անկեղծ սիրով լցված սիրտը: Բայց դա անպատիժ չի մնում. Աստված պատժում է նրանց, ովքեր նման բան են իրենց թույլ տալիս, պատժում է այնպես, որ նրանք երբեք չեն ապրում այդ հիանալի զգացմունքը: Մի խաղացեք դիմացինի զգացմունքների հետ, փորձեք դուք էլ սիրել, որպեսզի նաև սիրվեք: Սիրեք միմյանց... Սիուց գեղեցիկ զգացում չկա աշխարհում
Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 322 | Ավելացրեց: QISO | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar