14:36 Ինչո՞ւ են կրկնում «Քաղաքում» սերիալն | |
«Շանթ»-ը նորից կրկնում է 2013թ. վերջին ավարտված «Քաղաքում» սերիալը ու շատերի համար անհասկանալի է` ինչո՞ւ են մեկ ամիս առաջ ավարտված սերիալը նորից կրկնում: Ասում են` քանի որ «Բանակում»-ից հետո այն սկզբնական շրջանում այնքան էլ չէր դիտվում ու չուներ ճանաչում, սերիալի պատասխանատուները որոշեցին նորից ցուցադրել: Խոսակցություններ կան նաև, որ սերիալից հետո Իռենչոյի ու Ծյապիկի կերպարները մարմնավորած դերասանները թատրոնում հանդես գալու առաջարկներ են ստացել ու շատ շուտով հանրության դատին կհանձնվի նրանց մասնակցությամբ մի ներկայացում: Լուրեր կան, որ հենց այս ներկայացման փորձերին մասնակցելու պատճառով էր, որ Ծյապիկը «Քաղաքում»-ի վերջին սերիաներում, ըստ սցենարի, մեկնել էր Հայաստանից: Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |