Գլխավոր էջ » 2013 » դեկտեմբեր » 14 » Ինչպես բացահայտել մարդու բնավորությունը երաժշտության միջոցով
13:12
Ինչպես բացահայտել մարդու բնավորությունը երաժշտության միջոցով
Ամբողջ աշխարհից հավաքված շուրջ 36 000 մասնակիցների օգնությամբ հետազոտություններ կատարած «Heriot-Watt» համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել մեկ ընդհանուր տեսություն, որը թույլ է տալիս մարդու երաժշտական նախասիրությունների միջոցով բացահայտել նրա բնավորության հիմնական գծերը:Փոփ երաժշտության սիրահարները մեծամասամբ էքստրավերտ են, նրանք աշխատասեր են և բարձր ինքնագնահատական ունեն: Հետազոտողները նշում են, որ փոփ երաժշտության սիրահարներն այնքան էլ ստեղծագործ չեն և բավականին ամաչկոտ են:
Ռեփ և հիփ-հոփ, սիրում եք Սնուփ Դոգ, Էմինեմ և դոկտոր Դռե. չնայած կարծրատիպին, թե ռեփի սիրահարները, որպես կանոն, ագրեսիվ և դաժան են լինում` հետազոտողները նման օրինաչափություն չեմ հայտնաբերել: Ռեփի երկրպագուները ձգտում են ազատության և նույնպես բարձր ինքնագնահատական ունեն: Քանթրի ոճի երաժշտության սիրահարները, որպես կանոն, շատ աշխատասեր են և հուզականության առումով բավականին հավասարակշռված: Չնայած ռոք և ծանր մետաղ ժանրերի երաժշտության ագրեսիվությանը` այս ժանրի սիրահարները բավականին նուրբ հոգի ունեն, նրանց խոցելը շատ հեշտ է: Նրանք ինտրովերտ են, հիմնականում ստեղծագործ, սակայն տառապում են ցածր ինքնագնահատականով: Ինդի երաժշտական ժանրի երկրպագուները, որպես կանոն, ինքնամփոփ են, ինտելեկտուալ և ստեղծագործ: Հետազոտողները նկատել են, որ նրանք այդքան նուրբ և խոցելի չեն, ինչպես ռոքի սիրահարները, և աշխատասեր չեն: Նրանց ինքնագնահատականը նույնպես բավականին ցածր է, նրանք պասիվ են և ոչ նախաձեռնող: Պարային երաժշտության և արագ ռիթմերի սիրահարները, հետազոտողների կարծիքով, բավականին բարդ բնավորություն ունեցող և նպատակասլաց մարդիկ են: Դասական երաժշտության երկրպագուներն ավելի ինքնամփոփ են, սակայն անմիջական են թե´ շրջապատի հետ, թե` իրենք իրենց: Նրանք ստեղծագործ մարդիկ են և ունեն խիստ ընգծված արժանապատվության զգացում: Ջազ, բլյուզ և սոուլ ոճի սիրահարները բարձր ինքնագնահատական ունեցող էքստրավերտներ են: Նրանք նաև շատ ստեղծագործ են, բարձր ինտելեկտի տեր և անմիջական են շփման մեջ:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 298 | Ավելացրեց: Mariam | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar