Գլխավոր էջ » 2013 » փետրվար » 15 » Իրական սեր
15:11
Իրական սեր


Աշնանային մռայլ օր էր: Նստած էինք լսարանում, երբ նա մոտեցավ ինձ և սառնասրտորեն ասաց . «Ես քեզ չեմ սիրում: Ես այսքան ժամանակ խաղացել եմ քո զգացմումքների հետ»: Դա լսելով ակամայից արցունքները գլորվեցին աչքերիցս և ես դուրս վազեցի լսարանից: Անձրև էր գալիս: Քայլում էի դանդաղ ու աննկատ. լաց լինում: Մտածում էի, որ ոչ ոք չի տեսնում, թե որքան ուժեղ եմ ես լաց լինում: Լացեի լինում մի կոտրված սիրո պատճառով: Արցունքներս խառնվում էին անձրևի կաթիլների հետ և անհետանում: Ես ամենևին չէի զգում աշնան սառնությունը: Ես ընդհանրապես ոչինչ չէի զգում:
Հանկարծ կողքովս մի մեքենա անցավ: Այն համարյա թե հարվածեց ինձ . «Դուք գրեթե հարվածեցիք ինձ: ՈՒշադի՛ր եղեք վարելուց» , - ասացի ես և որոշեցի շարունակել ճանապարհս: Բայց այդ պահին մեքենայից դուրս եկավ մի գեղեցիկ երիտասարդ, և դողդոջուն ձայնով հարցրեց. «Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է: Ձեզ օգնություն հարկավոր չէ՞»: Ես պատասխանեցի. «Ձեզ է օգնություն անհրաժեշտ, այլ ոչ թե ինձ»:
Ես շարունակեցի իմ ճանապարհը, իսկ մեքենայի վարորդը դանդաղ վարում էր մեքենան՝ հետևելով ինձ: Ես կանգ առա, մի պահ մտածեցի իմ մասին. իսկ ի՞նչ ունեմ կորցնելու. ում սիրում եմ՝ ինձ չի սիրում, ի՞նչ կլինի, եթե ուղղակի ծանոթանամ այդ գեղեցիկ տղայի հետ:
Ես կանգ առա, մենք զրուցեցինք և նա ինձ հրավիրեց սրճարան: Ես ուրախությամբ համաձայնեցի:
Նրա հետ շփվելուց հետո, ես ինձ ավելի լավ զգացի, և մենք սկսեցինք միասին ավելի շատ ժամանակ անցկացնել: Մենք հանդիպում էինք ամեն օր, և այդպես անցավ հրաշալի երեք ամիս: Այնուհետև նա որոշ ժամանակ անհետացավ, որը ինձ մեծ ցավ էր պատճառում: Այդ երեք ամիսների ընթացքում չէր եղել մեկ օր, որ չտեսնվեինք: Եվ ահա, Վալենտինի օրը նա հանկարծակի հայտնվեց: Ես հասկացա, որ թեև այս ամբողջ ժամանակ նա ինձ հետ չէր, բայց հանդիպման ժամանակ զգացի, թե որքան եմ սիրում նրան, և սիրում էի անկեղծ:
Երկու ամիս անց մենք ամուսնացանք: Մենք երջանիկ ենք արդեն հինգ տարի: Եթե այն ավտոմեքենայի մեջ նա չլիներ, ես չէի իմանա, թե որքան երջանիկ կարող էի լինել՝ ինչպես և բոլորը:
Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 386 | Ավելացրեց: QISO | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar