13:02 կարոտ | |
Բարակ անձրև է մաղում անընդհատ, Մաքրում է կյանքիս մռայլը դաժան: Երազ հույսերս են ինձ հասնում հատ-հատ Հոգու ծալքերից ՝քեզնից անբաժան Պատուհանից դուրս աշխարհն է թրջվում Անձրևի մաքուր կաթիլների տակ Սիրտս է ցավից կաթ-կաթ փոքրանում Անսփոփ կարոտից լացում անընդհատ Ուզում եմ անվերջ լինել քո կողքին, Զգալ եմ ուզում սերդ անսահման Եվ նայել քո ջինջ,անմեղ աչքերին, Ու քեզ հետ լինել մեկ տեղ հավիտյան: Զգա կարոտս,փարվիր ինձ սիրով Ջերմացրու հոգուս սառույցն արյունոտ Եվ խոսիր ինձ հետ միայն շշուկով Նուրբ խոսքեր ասա,քնքուշ,անձրևոտ
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |