Գլխավոր էջ » 2013 » նոյեմբեր » 17 » Կախարդեցիր ինձ...
23:05
Կախարդեցիր ինձ...
Ի՞նչ է, միթե՞ սա կախարդանք չեր, միթե՞ ես չկախարդվեցի... Ահա՛, սիրահարվել եմ, դարձել եմ քո գերին: Կախարդել ես ինձ... Այո՛, դո՛ւ, խոսքե՛րդ, պահվա՛ծքդ, տե՛սքդ ինձ կախարդեց, դարձրեց գերիդ: Ես սիրահարված եմ: Այս կախարդանքն արդեն քանի ամիս է, ինչ պարուրել է ինձ  և այսպես էլ մինչև կյանքիս վերջ կմնա... Միշտ կսիրեմ քեզ, միշտ կմնամ գերիդ, միշտ քոնը: Քոնն եմ ես, ողջ սիրտս ու հոգիս քեզ եմ նվիրել, սիրել եմ քեզ ու սիրվել եմ քո կողմից: Արդեն քանի ամիս է երջանիկ եմ ես, քանզի քեզ ունեմ կողքիս: Դո՛ւ ինձ ստիպեցիր սիրել այս կյանքը: Դո՛ւ ինձ ցույց տվեցիր այս կյանքի բոլոր վառ գույները: Եվ դու ինձ սովորեցրիր սիրել ու հարգել... Շնորհակալ եմ... Կախարդանքդ չի անցնում, սերս չի մարում, կասեմ ավելին՝ օրեցօր ավելի ու ավելի է աճում սերս: Ամեն օր ես քեզ եմ երազում...  Աչքերս միայն քեզ են ուզում տեսնեն, ձեռքերս միայն քեզ են ուզում գրկեն, շուրթերս միայն քեզ են ուզում համբուրեն, և վերջապես ուզում եմ, որ տղաս հենց քեզ, այո՛, հենց քեզ ասի ՊԱՊԱ... Կախարդանքդ հարատև է, միշտ կմնամ այսպես կախարդված...


Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 299 | Ավելացրեց: Mariam | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar