Գլխավոր էջ » 2013 » հոկտեմբեր » 8 » Կենացդ…
17:41
Կենացդ…
Տխմարի մեկն ես… Հո զոռով չի՞… Բայց հանկարծ չնեղանաս, հա~… Տես, քեզ համար եմ խմում… Կենացդ… Մեկ է, տխմարի մեկն ես… Ի՞նչ ես էդպես զարմացած դեմքով նայում ու ճպճպացնում սիրուն աչքերդ… Աչքերդ… Ի՞նչ է, առաջին անգա՞մ ես լսում ձայնս: Ախ, հա~, ոնց չէի մտածել, երևի հեգնանքը գլխիդ է խփել, հա՞… Ոչինչ: Մի քիչ էլ դու զգա քեզ անիմաստ, անպետք, աննշան… Այո, այո, դու ճիշտ ես մտածում: Այսօր ապրիլի մեկը չէ: Ես էլ խելքս դեռ չեմ թռցրել: Ինչո՞ւ ես ժպտում: Մտածում ես` կատակու՞մ եմ: Չէ , շատ էլ լուրջ եմ խոսում: Տես` ինչ հստակ նայվածք է`շրթունքների մտածված խաղով, անսովոր ժպիտով… Համոզվեցի՞ր , որ կատակ չէ… Այնպես ես կուչ եկել էդ աթոռի վրա, ասես դպրոցիդ աթոռը լինի, ու երևի չգիտես, թե ինչպես ասես, որ չես սովորել դասդ… Իսկ գուցե ասե՞ս, որ տատիկդ էր մահացել: Ոչ, դա շատ ես ասել… Լավ, ասա, որ ընկերներով հավաքվել էիք կամ էլ…Արդեն քառասունվեցերորդ անգամ նշում էիք ծնունդ… Ասա, որ վստահ չես, թե լավ ես սովորել: Ես էլ կասեմ. "Թքա՛ծ, ես գիտեմ, որ խելացի տղա ես…”: Չե՞ս ուզում ասել: Ասում եմ, չէ՞, որ տխմարի մեկն ես… Ոնց եմ սիրում էդ ոչինչ չասող հայացքդ: Էդպես որ նայում ես, դառնում ես թափանցիկ, հեքիաթային, բարի… Ու հիշում եմ, թե առաջ ինչպես էի խառնշտում մազերդ, երբ նայում էիր ինձ այդպես… Սակայն մեռանք հաշվելով, գումարելով, բաժանելով… Ու հիմա ինքդ խառնշտիր մազերդ , լսո՞ւմ ես… Է~հ , բարեկամ լինենք, ի՞նչ արած… Ասում ես` ինչո՞ւ ես այդպես խառնվե՞լ.. .Չգիտես` ի՞նչ անել, ինչպե՞ս… Ախր, գիտես, որ կհասկանամ… Ուրեմն խոսիր, ասա, բացատրիր, գոնե ստի՛ր… Էլ ի՞նչ ասեմ: Ու էլի հասկանում եմ, որ մեկ է, դու… Քեզ համար եմ խմում, կենա՛ցդ , սիրելի՛ս…

( հեղինակ  Ն.Գրիգորյան )
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 345 | Ավելացրեց: NGrig | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar