Գլխավոր էջ » 2013 » ապրիլ » 6 » Կգան` նորերը... ♥
17:17
Կգան` նորերը... ♥
Առաջ մտածում էի, տեսնես ինչու՞ են մարդիկ իմ կյանքից գնում: Հատ առ հատ, կարծես թե բոլորը պայմանավորված ու հերթ կանգնած լինեին, ու վերջին տեղում լիներ նա` ով միքիչ շատ էր ուզում մնալ ինձ հետ: Անցավ երկար ժամանակ, տեսնելով բոլոր այն մարդկանց ովքեր գնում են ` հասկացա, որ շրջապատիս < մոտ> մարդիկ չեն պակասում, ու գուշակեցի` նրանք գնում են, որ նորերը գան: Գուցե որովհետրև եթե բոլորը միանգամից գան ես իմ կյանքում չեմ կարողանա նրանց համար տեղ գտնել, դրա համար էլ գնում են նրանք`ովքեր վաղուց <ծեր> են հոգով, ու ճանապարհը տրամադրում են` < երիտասարներին>: Գնում է սիրելին, որովհետև նա էլ հասկանում է, որ ես ավելի լավին եմ արժանի, գնում է ընկերուհին, որովհետև ինձ դավաճանում է և չի կարողանում բարձրաձայնել ու գնում է լուռ: Մեկին ուղղակի նեղացրել եմ ինչ-որ քայլով ու նա նեղացել է ինձնից , ցանկանում է գնալ: Մյուսին երևի չեմ գնահատել: Հաջորդը ուղղակի երևի հասկացավ, որ չի սիրում: Եվ այսպես իմ կյանքում բոլորը կամաց-կամաց գնում են, որպեսզի գան հաջորդները: Գնում են, որպեսզի հաջորդներն էլ գան ու կամ գնան, կամ էլ որոշները մնան , ու հենց իրենք լինեն մշտականները:
Չգիտեմ, չեմ կարող ասել , միայն գիտեմ, որ ոչինչ < ուղղակի> չի լինում: Ա՜խ ժամանակ, դու ինձ այնքան մարդկանցից զրկեցիր, այնքան մարդկանց տարար ինձնից, այնքան մարդկանց թողեցիր կանգառում: Կանգնիր ժամանակ, ինձ համար շատ թանկ մարդկանց ես մոռացել: Իսկ գուցե նրանց միայն ինձ համար են թանկ եղել ու գուցե հենց այդ պատճառով էլ ժամանակը համռում է և չի ուզում կանգնել: Ա՜խ, մարդիկ, դուք այնքան ցավեցրեցրիք ինձ` ձեր գնալով, դուք այնքան վերքեր թողեցիք: Այնքան անուններ թողեցիք: Իմ աչքերը երկար ժամանակ մնացին դատարկ, իմ բջջայինը երկար ժամանակ մնաց լուռ, իմ ներսը երկար ժամանակ ջերմություն չզգաց, իմ ձեռքերը չտաքացրին ու չհամբուրեցին քիտիկս ` երբ ունեի դրա կարիքը: Դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչ որ եկան նորերը, նրանք, ովքեր եկան իմ կյանքում իրենց դերը խաղալու ու գնալու կամ` մնալու համար: Ամեն ինչ... Ամեն ինչ դասավորված է ըստ սցենարի: Կգան ` նորերը.. Կխաղան ինձ հետ.. Հետո էլ, կգնան , գուցե և մնան.. Բայց հները վաղուց գնացել են... Ամեն մի վերջ, ինչ-որ նոր բանի սկիզբն է ...

Կատեգորիա: Հնարքներ | Դիտումներ: 287 | Ավելացրեց: ANI1996 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar