15:41 Մարդ ուտելուց կմեռնի՞ | |
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ ավելորդ քաշը մահվան ավելի տարածված պատճառ է, քան թերսնուցումը: Վերլուծելով 1990-2010 թթ. մահացությունների վիճակագրությունը, գիտնականները եկել են այն եզրակացության, որ 20 տարվա ընթացքում մահվան պատճառների մեջ սովն իր տեղը զիջել է ճարպակալմանը: Այսպես. նախանցած տարի հավելյալ քաշի պատճառով մահացել է 3 մլն մարդ այն դեպքում, երբ թերսնուցման զոհ են դարձել երեք անգամ պակաս մարդիկ: ՄԱԿ փորձագետները եկել են այն եզրակացության, որ աշխարհում ձևավորվել է անհավասարակշռված պարենային համակարգ, որի արդյունքում բնակչության մի մասը տառապում է ճարպակալումից այն դեպքում, երբ յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը տառապում է սովից: Մարմնի հավելյալ քաշից և ճարպակալումից ամեն տարի աշխարհում մահանում է 2,8 մլն մարդ: Բայց և այնպես, հետազոտության հեղինակները նշում են, որ Աֆրիկայում անչափահասների շրջանում բարձր մահացության պատճառ է հանդիսանում աղքատիկ սնունդը:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |