14:36 Մի աշնանային ուրբաթ երեկոյան | |
Մի աշնանային ուրբաթ երեկոյան Դանիելան նամակ ստացավ. «Ես սիրում եմ քեզ, խնդրում եմ, թույլ տուր քեզ տեսնել, ես քեզ ամեն ինչ ավելի լավ կբացատրեմ»: Նա նամակին ուշադրություն չդարձրեց, քանի որ օրական շատ ու շատ նման կեղծ նամակներ էր ստանում այն մարդկանցից, ում հետ ծանոթ էր լինում ընդամենը մեկ օր: Նա ասաց, որ Մանուելի հետ կարող են լինել միայն լավ ընկերներ և ոչ ավելին: Մանուելը համաձայնեց պայմանին, սակայն նա չէր մոռանում իր սիրո մասին: Նրանք մեկ ամիս շփվում էին, ինչպես քույր և եղբայր: Դանիելայի հոգում ևս ինչ-որ բան կար Մանուելի նկատմամբ. նա հաճախ էր մտածում նրա մասին և բարկանում էր, երբ նրանից նամակ չէր ստանում: Մի օր նա որոշեց փորձել տղային. արդյոք նա նրան դեռ սիրո՞ւմ էր, թե՞ ինքն արդեն ուշացել էր: Իր ընկերուհու անունից տղային նամակ է ուղարկում և հարցուփորձ անում իրենից և իր նկատմամբ ունեցած զգացմունքներից: Տղան ասում է, որ դա անցյալում էր, և նրանք միայն քույր ու եղբայր կարող են լինել: Այդ օրը Դանիելան շատ հուզված էր: Նա իր տեղը չէր գտնում և տանջվում էր. մերժել էր տղային, իսկ այժմ ուշացել էր, իր գնացքը գնացել էր: Հաջորդ օրը նա որոշում է ամեն ինչ խոստովանել Մանուելին. նրան չէր հետաքրքրում, թե հետո ինչ կլինի, ուզում էր ինչ-որ քայլ անել: Իր զգացմունքների մասին ասելով տղային` պարզում է հետևյալը. Մանուելը սիրում էր Դանիելային, իսկ վերջինիս «ընկերուհուն» նա պատասխանել էր, թե այլևս չի սիրում Դանիելային, քանի որ հարկ չէր համարում, որ այդ մասին հավելյալ մարդիկ իմանային. դա կարող էր անպատվաբեր լինել աղջկա անվան համար:
... Նրանք երջանիկ էին, երբեմն տեսնվում էին: Նրանց զգացմունքները մաքուր էին և անկեղծ, վստահում էին միմյանց: Եվ երբ մի անգամ Մանուելը հարցրեց, թե աղջիկն ինչու է անդադար ժպտում, վերջինս պատասխանեց, որ նրա կողքին իր դեմքին ակամա ժպիտ է հայտնվում, և ինքն էլ չգիտի, թե ինչպես այն թաքցնի: Դանիելան առաջին անգամ չէ, որ սիրահարվում էր, սակայն այս մեկն ուրիշ էր, այս մեկը թանկ էր: Նա, որ չէր հավատում հավերժական սիրո գոյությանը, այժմ վստահ էր, որ նրանք միասին կլինեն հավետ և անգամ մի քանի տարուց կամուսնանան: Անցան երջանիկ յոթ ամիսներ… Արդեն գարուն էր: Դանիելան երբեք չի սիրել այդ եղանակը: Սակայն այդ գարունն ավելի ատելի դարձավ նրա համար: Տղան սկսել էր հազվադեպ հիշել աղջկան, գրեթե չէր զանգահարում կամ գրում: Աղջիկը բազում անգամներ հարցրել էր, թե ինչու է նա այդպես սառել իր նկատմամբ, բայց ստանում էր միևնույն պատասխանը. «Ամեն ինչ կարգին է, պարզապես ծանրաբեռնված եմ, դասերս շատ են»: Բայց որքան էլ զբաղված լինես, սիրածդ էակին չես կարող ուշադրություն չդարձնել: Այդ անտարբերությունը աղջկան ցավ էր պատճառում, և նա որոշեց ամեն ինչին վերջ դնել, փակել իր կյանքում այդ էջը ու նոր էջից նոր կյանք սկսել: Նա այդպես էլ արեց, իսկ տղան այդպես էլ աղջկան չհիշեց: … Անցավ մեկ տարի: Գարնանային պայծառ առավոտ էր: Դանիելան գնացել էր գնումների: Խանութ մտնելիս իրենից մեծ հեռավորության վրա նկատեց մի մարդու, որը կարծես իրեն ծանոթ էր. փողոցի նույն մայթով իրեն ընդառաջ էր գալիս Մանուելը, որը գուցե Դանիելային չէր էլ նկատել: Դանիելան քայլերը դանդաղեցրեց, որպեսզի գեթ մեկ անգամ նայի Մանուելին, սակայն որքան էլ քայլերը դանդաղ էին, տղան հեռու էր, և աղջիկը … որոշեց սպասել նրան և խանութ չմտնել: Մանուելը արդեն մոտ էր, և Դանիելան չէր կողմնորոշվում ինչ անել: Թեկուզ մի «բարև» բառի համար նա պատրաստ էր ամեն ինչի. առաջին անգամ կորցրել էր հպարտությունը, չէր ուզում անգամ այդ բառը լսել, այն վերացել էր իր բառապաշարից: Տղան արդեն այն խանութի մոտ էր, որտեղ և աղջիկն էր: Տղան իր մանր, բայց և խոր աչքերով նայեց Դանիելայի աչքերի մեջ: Սարսուռ անցավ աղջկա մարմնով: Տղան քայլերը դանդաղեցրեց, բայց լուռ էր: Խոսում էին միայն նրա աչքերը, բայց այդ լեզուն աղջկա համար անծանոթ էր և անհասկանալի: Սակայն տղան լուռ հեռացավ և չթարգմանեց իր աչքերի լեզուն: Միայն հեռանալիս մեկ անգամ շրջվեց, նայեց իրեն ուղեկցող թախծոտ աչքերին ու գնաց: Դանիելան վերադարձավ տուն: Լացը խեղդում էր կոկորդը, սակայն նա վաղուց կորցրել էր լացելու ունակությունը. թվում էր, թե արցունքները աչքերից դուրս հորդալու փոխարեն ներս էին լցվում, լցվում էին նրա դատարկ հոգու մեջ և այնտեղ արցունքի ծով ստեղծում: Նա որոշեց երկրորդ անգամ նույն քայլն անել. ասել, որ սիրում է և փորձել ետ բերել: Նա տղային նամակ ուղարկեց իր մտորումների մասին, և արդյունքում ստացավ այս պատասխանը. «Ես ընկերուհի ունեմ, իսկ մենք կարող ենք միայն լավ ընկերներ մնալ»: Դանիելան, որքան էլ ուժեղ էր, չէր կարող լինել պարզապես լավ ընկեր մի անձնավորության հետ, ում սիրում էր: Նա պարզապես փորձեց այս անգամ էլ մոռանալ տղային: Ամառային մի զով երեկո, երբ Դանին շտապում էր այգի` ընկերուհիների մոտ, այգում նրա առջև ուղիղ դեմ հանդիման դուրս եկավ Մանուելը: Աղջիկը գլուխը թեքեց և անցավ շատ հանգիստ: Բայց հետո նա դողում էր և չէր կարողանում հանգստանալ: Փորձեց հանգստանալ, ցրվել ու զվարճանալ ընկերուհիների հետ: Երկու ժամ անց գնաց տուն: Արդեն գիշեր էր: Նա ստուգեց իր փոստը, և որքան մեծ եղավ զարմանքը, երբ տեսավ Մանուելի նամակը: Նրանց զրույցն անցավ բավական հանգիստ. կարծես զրուցում էին հին ծանոթներ: Երկուն էլ բավականին սառն էին խոսում: Զրույցն ընդհատվեց, երբ արդեն ժամը մեկն էր: Աղջիկն ինքն ընդհատեց նամակագրությունը՝ ասելով, որ …Աշնանային նոյեմբերյան առավոտ էր: Դանին արթնացավ բավականին ուրախ: Այդ օրը նրա ծննդյան տարեդարձն էր: Նախաճաշեց և շտապես համալսարան: Իր ընկերների կողմից բազում շնորհավորանքներ ստացավ,և այդժամ երջանկությունը նրա ուղեկիցն էր: Վերադարձավ տուն,պատասխանեց բոլոր շնորհավորանք-հեռախոսազանգե «Միթե նա հիշում էր իմ ծննդյան օրը: Թե դիտմամբ ցանկանում էր ցավեցնել»,-մտորում էր Դանիելան: Այնուամենայնիվ, պատասխանեց. «Շնորհակալություն»: Նա երկու անգամ քայլ էր արել, այժմ չէր պատրաստվում երրորդ անգամ քայլ անել, չնայած շատ էր ցանկանում, բայց հպարտությունն իրենն էր ասում: Անցավ երկու տարի: Դանին դեռ նոր սեր չէր գտել: Մի օր որոշեց սոց.ցանցով ծանոթանալ մի երիտասարդի հետ, ում հետ կունենար այսպիսի հարաբերություններ. նրանք չպետք է իմանային տվյալները դիմացինի մասին, տեսնեին միմյանց նկարները, զրուցեին հեռախոսով կամ հանդիպեին, այլ պետք է պարզապես ճանաչեին միմյանց հոգիները: Նա գտավ այնպիսի մեկին, ում չէր հետաքրքրում իր արտաքինը կամ ձայնը: Այդ տղան պարզապես փնտրում էր մեկին, ում հետ կարող էր կիսվել և հետաքրքիր ժամանակ անցկացնել զրուցելիս: Դանիելան ներկայացրեց իրեն որպես ոմն Աննա, իսկ տղան ասաց, որ իր անունն Էմմանուել է: Նրանք միմյանց մասին ոչինչ չգիտեին, նրանցից ոչ մեկին չէր էլ հետաքրքում մյուսի անցյալը: Նրանք շփվում էին մաքուր սրտով և ոչ մի շահ չէին ակնկալում: Համակարգչի առջև անցկացնում էին ժամեր, երբեմն գիշերներն էլ չէին քնում: Քննարկում էին ամենատարբեր հարցերը, երևույթները: Մի քանի ամիս անց նրանք միմյանց լիովին ճանաչում էին: Ճիշտ է, նրանցից ոչ մեկի մյուսին ֆիզիկապես չէր ճանաչում, բայց դրա կարիքը չկար: Նրանք սիրում էին միմյանց, իսկ այդ ֆիզիկականը կարող էր ամեն ինչ փչացնել: Չնայած երկուսն էլ գիտեին, որ այդպես շարունակելն անիմաստ է. ինչո՞ւ իրենց զրկել մեկմեկու կողքին լինելու փափագից, միևնույն է, նրանք արդեն շղթայված էին սիրո երկաթե շղթայով: Մի օր Էմմանուելը որոշեց ներբեռնել իր նկարները սոց.ցանց: Հարցրեց Աննային՝ արդյոք նա համաձայն է: Վերջինս ասաց, որ համաձայն է, և ինքն էլ իրենը կներբեռնի: Մի քանի րոպե անց Դանին այցելեց Էմմանուլի էջը տեսնելու նրա նկարը… Արցունքները ակամա գլորվում էին նրա աչքերից` մեղմ սահելով վարդագույն այտերի վրայով: Նկարում իրեն ծանոթ աչքեր էին`խորն ու մանր, որոնց տեսել էր երկու տարի առաջ: Երկար նայում էր նկարին, երբ ստացավ հաղորդագրություն: Էմմանուելն էր կամ ավելի ճիշտ` Մանուելը: «Նման անակնկալ հանդիպման ես չէի սպասում: Այսինքն ես սիրում եմ մեկին, ում սիրել եմ և նախկինում: Դու, փաստորեն, իմ միակ ու անկրկնելի սերն ես»: Դանիելան պատասխանեց. «Ոչ, քո իրական սերը ես չէի, այլ Աննան: Չնայած Աննան ամբողջովին ես էի, բայց դե Դանին ուրիշ է»: «Եթե անկեղծ, ես որքան էլ սիրեի Աննային, իմ հուշերից երբեք չէր ջնջվի Դանին, ես նրան հիշում եմ, իսկ Աննան Դանիին մոռանալու միջոց էր: Ես նրան մերժեցի, երբ ընկերուհի ունեի, բայց մենակ մնալուց հետո միայն հասկացա, թե ով էր ինձ համար Դանին: Իսկ այժմ ես փնտրում էի մեկին, ում միջոցով կմոռանայի Դանիին, չնայած այնքան էլ այդ չէի ցանկանում, բայց պարտավոր էի: Եվ այդ մեկը դարձավ Աննան: Նրա հոգին անչափ գեղեցիկ է,ինչպես Դանիինը,բայց ես համոզված չէի,որ այդ Աննայի ժպիտն էլ Դանիի ժպիտին նման էր:Աննայի վարքը Դանիի վարքին նման էր: Ես դա չգիտեի,քանի որ այս էկրանի առջև մարդ հիմնականում սառնություն է ստանում` անկախ զրուցակցի ջերմ խոսքերից: Ես սիրել եմ Դանիի հոգին և նրա արտաքին անփոխարինելի գեղեցկությունը. դրանք լրացնում են միմյանց: Եթե Աննան ունենար այլ արտաքին,ես գուցե նրան այդքան չսիրեի:Ես սիրել եմ ու սիրում եմ Դանիին»: «Եթե անկեղծ, այն ամենը,ինչ դու նոր ասացիր, մինչ քո նամակն ընթերցելը պտտվում էր իմ մտքերում:Ես նույնպես սիրել եմ ու սիրում եմ Մանուելին,և այլևս չեմ ցանկանում նրան կորցնել»: Կրկին աշունը միավորեց նրանց: Սերը, որ ապրել էր նրանց հոգիներում, այժմ արթնացել էր ու պարուրել նրանց երջանկությամբ: Նրանք հանդիպում էին,հաճախ զբոսնում,երազում հեռավոր ապագայի ու երեխաների մասին, պատկերացնում էին իրենց շատ ծեր հասակում: Ժամերով նստում էին թարմ զմրուխտե խոտերին,նայում երկնքին,ապա մեկմեկու ու վայելում շատախոս լռությունը: Որքան գեղեցիկ էին այն երեկոները,երբ նրանք զրուցում էին հեռախոսով,նայում լիալուսնին և միասին երազանք պահում: Իսկ ձմեռը ուղակի սքանչելի էր: Նրանք գնում էին այգի,թաթախվում ձյան մեջ,երկար խաղում, ընդհուպ մինչև մրսելը, իսկ հետո մտնում էին սրճարան,նստում անկյունային մի սեղանիկի մոտ,տաքանում,մեծ ախորժակով խժռում իրենց առջև դրվածը,զրուցում ու անվերջ ծիծաղում: Ոչ մի թմրանյութ չէր կարող նրանց այդքան հաճույք պատճառել,որքան միմյանց ներկայությունը: Նրանք արբած էին մի անգին գինով,որ կոչվում էր սեր: Մի գարնանային պայծառ օր,երբ նրանք նստած էին սրճարանում, նրանց մոտեցավ մի աղջիկ`մեկ տարեկան երեխան գրկին: Նա մի սևեռուն հայացք գցեց Մանուելի վրա, ապա կոպտորեն ասաց. -Բարև: -Բարև: Ինչպե՞ս ես: -Լավ: Տեսնում եմ, դու ինչպես միշտ հոյակապ ես, քեզ չես կորցնում, գտել ես նոր հերթական սեր: Մոռացել,ավելի ճիշտ՝ ջնջել ես անցյալդ ու նոր կյանք սկսել: Շնորհավորում եմ: -Այո: Ես նոր կյանք եմ սկսել, որի համար էլ անհրաժեշտ էր ջնջել ամեն ինչ: -Բայց չես կարող ջնջել ամենը, ինչպես նրա և քո նմանությունը,- գլխով ցույց տվեց երեխային: -Գիտեմ,Սոնյա,բայց այժմ տեղն ու ժամանակը չէ զրուցելու: -Դու երբեք էլ ինձ համար ժամանակ չես ունեցել, իսկ այս երեխայի համար`առավել ևս: -Սոնյա, վերջացրու: -Այս կինն ով է, Մանուել,- միջամտեց Դանիելան: -Նրան ուշադրություն մի դարձրու,- պատասխանեց Մանուելը: -Ես նրա նախկին ընկերուհին եմ: Մենք այժմ պետք է ամուսնացած լինեինք, բայց նա գերադասեց իր ազատությունը`թողնելով միայնակ ինձ և մեր երեխային: -Ինձ համբերությունից մի հանիր, բավական է,- ասաց Մանուելը: Դանիելան վեր կացավ և լքեց սրճարանը: Մանուելը վազեց նրա հետևից, փորձեց բացատրել ինչ-որ բան,սակայն ապարդյուն: Ոչ մի բացատրություն չկար նրա քայլին.նա ինքն էլ այդ գիտեր: Նա կանգնել էր մայթին և չէր շարժվում:Նրան մոտեցավ Սոնյան երեխայի հետ: Երեխան, տեսնելով մի փիսիկի, քաղցր ծիծաղեց: Մանուելը շրջվեց, տեսավ երեխային, վերցրեց մոր ձեռքից և ամուր գրկեց: … Անցան ամիսներ: Դանիելան արդեն ջնջել էր ամեն ինչ:Նրա մոտ դա հեշտությամբ էր ստացվում. նա սովոր էր կորցնել: Բայց այս անգամ նա արդեն գտել էր մեկին, ով սիրում էր իրեն իսկապես: Այդ երիտասարդը Ռաֆայելն էր. գեղեցկադեմ, կիրթ, հանելուկայ Անցավ երկու տարի: Այդ տարվա նոյեմբերի տասնութն էր: Ռաֆայելի ընկերներից մեկի ծնունդն էր այդ օրը: Նա և Դանիելան կրտսեր Ռաֆայելի հետ պատրաստվում էին երեկույթին: Երբ մտան ռեստորան, բոլորը նրանց էին նայում. որքան գեղեցիկ ընտանիք էր: Երեկոն անցնում էր հրաշալի: Հանկարծ Դանիելան դիմացի սեղանին մոտ նկատեց ծանոթ զույգ աչքեր: Մանուելն էր` իր կնոջ`տիկին Սոնյայի, և արդեն երկու երեխաների հետ: Դանիելան չկարողացավ իրեն զսպել, և նրա աչքերից գլորվեցին արցունքի կաթիլներ, որոնք Մանուելը նկատեց: Բոլորը պարում էին և զվարճանում: Դանին վերցրեց գինու բաժակն ու գնաց պատշգամբ: Դրսում ցուրտ գիշեր էր: Երկնքում փայլփլում էին աստղերն ու լուսինը: Աղջկա կարմիր զգեստն էլ ավելի էր գեղեցկանում լուսնի լույսի ներքո: Նա լալիս էր, ձեռքում խաղացնում բաժակն ու նայում հորիզոնին: Այդժամ պատշգամբ մտավ Մանուելը:Նրա աչքերը նույպես թաց էին,և ինքն էլ իր ձեռքին ուներ գինու բաժակ:Նա եկավ,կանգնեց Դանիի կողքին,և նրանք երկուսով նայում էին լուսնին:Գեղեցիկ էր լռությունը:Որքան բառեր կային այնտեղ,և նրանցից ոչ ոք չէր ցանկանում «լռել»: Մանուելը ուժ հավաքեց և նայեց Դանիելային ու ասաց. -Ինչո՞ւ: Ինչո՞ւ մեզ բախտ չվիճակվեց միասին գալ այս խնջույքին, ինչո՞ւ ճակատագիրն մեզ հետ այսպիսի խաղ խաղաց: Երբ ամեն ինչ, կարծես, հարթ է ընթանում, նորից մի փոթորիկ է բարձրանում: Ինչո՞ւ մենք այժմ միասին չենք: Սա ճակատագրի հեգնանք է, թե մենք արդեն դժոխքում ենք: -Չգիտեմ: Չեմ էլ ցանկանում հասկանալ, քանի որ ամեն ինչ այնքան բարդ է: -Ոչ, ճակատագիրն այստեղ մեղք չունի: Մեղավորը մենք ենք,որ չենք գնահատել այն,ինչ ունեինք տարիներ առաջ,-մի փոքր լռությունից հետո ասաց,-արի փախչենք: -Մենք այլևս երեխա չենք,և ինչքան պետք է փախչենք: Իսկ նրանք: -Իսկ մենք: Մեզ նվիրեցինք իրենց,իսկ այժմ ապրում ենք դատարկ ու անիմաստ: -Դու սիրում ես ինձ: -Անխոս: -Դե արի գնանք մի վայր, ուր մեր սիրուն խոչընդոտ չի լինի, ուր մեր սերը հավերժ կապրի,-նա նայեց բաժակին,ապա այն հարվածեց պատին.այժմ նայում էր կոտրված բաժակի սուր ծայրին,ապա նայեց Մանուելին: Մանուելը ժպտաց. նրան դուր եկավ մտահաղացումը:Նա էլ կոտրեց բաժակը:Երկուսով նստեցին պատշգամբի մի անկյունում: Շուտով նրանք այնտեղ չէին: Միասին էին,բայց հեռու-հեռու բոլորից, հեռու ու երջանիկ: Նրանք երկուսով էին. իրենք և իրենց սերը`հավերժական ու իրական: Երկրագնդի վրա մնացել էին միայն նրանց անգույն մարմինները. չէ որ նրանք կյանքի բոլոր գույները տարել էին իրենց հետ: Անցան տարիներ: Սոնյան ամուսնացել էր, ուներ մի որդի`Մանուել անունով: Ռաֆայելը նույնպես երջանիկ էր, ուներ մի հրաշք դուստր`Դանիելան: Մի աշնանային ուրբաթ երեկոյան Դանիելան նամակ ստացավ.«Ես սիրում եմ քեզ…»:Նամակի հեղինակի անունը Մանուել էր… | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | 1 2 3 » |
| |
1-1 2-2 3-3 | |