Գլխավոր էջ » 2013 » հունիս » 11 » Մի՞թե սերը տարիք չի հարցնում
18:25
Մի՞թե սերը տարիք չի հարցնում


Սակայն կնոջ օրգանիզմու.30 տարեկանից հետո ձվաբջիջները սկսում են աստիճանաբար կենսունակությունը կորցնելու վտանգի ենթարկվել, քանի որ դրանք բոլորը զարգացվածության որոշակի մակարդակով կան դեռևս ապագա կնոջ` նորածին աղջկա օրգանիզմում և յուրաքանչյուր արտաքին անբարենպաստ գործոն (հատկապես ռենտգենյան ճառագայթները, մանուկ հասակում և հետագայում դաշտանի օրերին արևայրուքների չարաշահումը, քիմիական ծագումով դեղերը և այլն) ի զորու է վնասել սեռական բջիջները, իսկ 30-ից հետո այդ գործոնների թիվը կամա թե ակամա ավելանում է, և այստեղ կարևոր է նաև գումարման էֆեկտը, որը գործում է բոլոր վնասակար գործոնների համար: Եվ ստացվում է, որ 30-ից հետո առողջ սերունդ ունենալու հնարավորությունը կնոջ մոտ զգալիորեն նվազում է: Իսկ տղամարդկա՞նց մոտ: Չզարմանաք, բայց նրանց մոտ նկատվում է ճիշտ հակառակը: Նրանց մոտ սեռական հասունացումից 5-6 տարի անցնելուց հետո սեռական բջիջները գնալով, տարեցտարի ավելի ու ավելի են երիտասարդանում և որակավորվում: Եվ 25-30-ից հետո առողջ սերունդ տալու հավանականությունը տղամարդկանց մոտ է՛լ ավելի է բարձրանում: Ի դեպ, գոյություն ունի մարդկանց ծնելիության մի կարևոր չափանիշ ևս` զույգի կազմում տարիքային փոխհարաբերությունը: Եթե տղամարդը կնոջից փոքր է մի քանի տարով, ապա նրանց զավակ ունենալու խնդիրը անհամեմատ բարդանում է. և այստեղ պրն. Բալայանը բերեց Ֆ. Կիրկորովի և Ա. Պուգաչովայի օրինակը, չէ որ երկուսի մոտ էլ առանձին-առանձին ամեն ինչ նորմալ է, բայց նրանք, չնայած մեծ ճիգերին, զավակ չեն ունենում, քանի որ կենսաբանորեն անհամատեղելի են հենց տարիքային փոխհարաբերությամբ (այստեղ պրն. Բալայանը կատակեց, թե եթե Կիրկորովը լիներ 70 տարեկան, խնդիր լինել չէր կարող), իսկ առողջ և խելացի սերունդ ունենալու համար ցանկալի է, որ տղամարդը 5-6 և նույնիսկ ավելի տարիներով մեծ լինի կնոջից: Կարծում ենք, անվիճելի է, որ ընտանիքում սիրո ամրության հիմքը որոշ չափով կազմում են զավակները, որոնց ստեղծման համար արժե տարիքը հաշվի առնել, այնպես որ, այդքան համարձակորեն և կուրորեն մի՛ հերքեք տարիքի կարևորությունը երջանիկ և երկարատև սիրո համար
Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 340 | Ավելացրեց: QISO | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar