Գլխավոր էջ » 2013 » փետրվար » 17 » միհրան ծառուկյանի կենսագրությունը
19:09
միհրան ծառուկյանի կենսագրությունը


Ի՞նչ են խոսում. երգիչ Միհրան Ծառուկյանը նշանվել է եւ պատրաստվում է ամուսնանալ: Եվ որպես մեզ այդ տեղեկությունը հավաստող փաստ` մեր խմբագրության էլ. հասցեին ուղարկել էին նկարներ, որոնցում Միհրանը իր «հավանական» նշանածի հետ է:

Իրականում. սկզբում կարծեցինք, թե Միհրանի ծանոթ-բարեկամն է բամբասանքի հեղինակը, ով ամենայն մանրամասնությամբ մեզ տեղեկացնում է երգչի անձնական կյանքի նորությունները` անգամ նշելով, թե երբ է լինելու զույգի հարսանեկան արարողությունը: Սակայն Միհրանի հետ զրույցից պարզվեց, որ լուրը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ Միհրանը չի էլ կասկածում, թե ով է «անմեղ կատակի» հեղինակը: «Նման բան չկա, ես ընկերուհի ունեի, բայց այլեւս չենք հանդիպում, բաժանվել ենք: Հավանաբար, ինչ-որ մեկը կատակել է»,- ասաց երգիչն ու ավելացրեց, որ երբեւէ անձնական հարաբերություններն այնքան լուրջ չեն եղել, որպեսզի մտածի ամուսնության մասին:

Միհրանի պրոդյուսերը` Ալեքսանդր Ստեփանյանը, ով նույնպես հերքեց այդ լուրի իսկությունը, հավելեց. «Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, բայց լավ է, որ նման խոսակցություններ կան»: Նրա խոսքերով` նման անլուրջ խոսակցություններ բազմիցս են եղել, որոնց Միհրանը լուրջ չի վերաբերվել, իսկ լուսանկարներում էլ Միհրանի նախկին ընկերուհին է: Ինչ վերաբերում է երգչի ստեղծագործական նորություններին, ապա, պրոդյուսերի խոսքերով, Միհրանը մոտ ապագայում պատրաստվում է նոր երգեր ձայնագրել եւ տեսահոլովակներ նկարահանել:

Կատեգորիա: Նորություներ | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Tiktonik | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar