11:07 Ներում եմ, բայց չեմ մոռանա | |
: Ա՜խ այդ հուշերը ինձ հանգիստ չեն տալիս, չեն թողնում նորից երջանիկ լինեմ քեզ հետ: Քայլեցիր երջանկությանս վրայով: Հիմա երջանիկ չեմ, բայց կլինեմ ու այդ երջանկությանս պատճառը բնավ էլ դու չես լինելու: Կլինեմ քեզանից հեռու, երջանիկ մեկ ուրիշի հետ, բայց կյանքում չեմ մոռանա քեզ և քո պատճառած ցավը: Լռում ես, բայց ես էլ, դու էլ հասկանում ենք՝ ինչի մասին ես լռում: Կարող ես հեռանալ... Ավելի մի ցավեցրու: Մի խորացրու վերքերս: Պարզապես լուռ դուրս արի կյանքիցս, անցյալիցս ու ներկայիցս: Իսկ ապագայում, կներես, բայց քեզ էլ չեմ տեսնում: Ապագաս կկառուցեմ մեկ ուրիշի օգնությամբ, բայց ո՛չ քո : Գնա խնդրում եմ, հեռացիր և դիր վերջակետ: Ես երջանիկ կլինեմ առանց քեզ, վստա՛հ եմ: Թող ջնջեմ անցյալս: Եթե սիրում ես, թող որ երջանիկ լինեմ: Եթե ուզում ես օգնել, ուրեմն հեռացիր: Միայն դա կօգնի ինձ: Դե, հուսով եմ ոչինչ չունես ավելացնելու: Հաջողություն ընդմիշտ: Հաջողություն իմ գունավոր երազ: Դու այնքան շուտ ավարտվեցիր:
Կից նյութեր: Նկար 1 | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |