17:27 «Օդնոկլասնիկին» կարգելափակի ցանցահենային տեսագրությունները | |
Սոցիալական ցանցը մշակում է նյութերը արգելափակելու սեփական տեխնոլոգիան: Բացի այդ, կայքը գործարքներ է կնքում վիդեոշուկայի խոշոր խաղացողների հետ՝ հաղորդում է Известия-ն: «Օդնոկլասնիկին»՝ Ռուսաստանում ժողովրդականությամբ երկրորդ սոցիալական ցանցը, բանակցում է հեռուստասերիալների արտադրողների հետ: Yellow, Black & White ընկերությունը թույլ է տվել ստեղծել հատուկ տեսաալիքներ, որտեղ օգտատերերը կարող են դիտել որոշ հեռուստասերիալներ: Իսկ «Ամեդիա» ընկերությունը սկսել է սոցցանցից հեռացնել իր տեսագրությունների ցանցահենային պատճենները Content ID от Google-ի համանման համակարգի օգնությամբ: Դրա սկզբունքը պարզ է՝ իրավասուն ներբեռնում է ֆիլմից հատված կամ ոչ երկար մի տեսագրություն և գրանցում որպես իր սեփականը: Դրանից հետո այլ օգտատերեր չեն կարողանա դրանք տեղադրել նույնիսկ փոփոխված տեսքով
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |