Գլխավոր էջ » 2013 » հոկտեմբեր » 8 » ՈՐՈՇԵԼ ԵՄ….
17:48
ՈՐՈՇԵԼ ԵՄ….
…Ոտքերս մխրճվում էին մանրիկ ավազահատիկների մեջ:Ծանոթ ափեր էին,օվկիանի ծանոթ խշշոցն էր…Ես որոշեցի գտնել քեզ…Եվ որքան դժվար էր քայլել ավազի մանր,շատ մանր հատիկների միջով:Սակայն ես որոշեցի քեզ հաստատ գտնել:Քեզ ամուր գրկել որոշեցի… Ոտքերս մխրճվում էին անապատի մեղրագույն ավազների մեջ:Դժվար էր քայլել, և թանձրացող օդը շնչելն էր դժվար:Ես փնտրեցի քեզ արևի խորքում,լճի այն ափին,հսկա փողոցի գարեջրատանը.դու չկաս:Իսկ ես դարձյալ զգում եմ ծանոթ օվկիանոսի խշշոցը տխուր:Մեղրագույն ավազահատիկների հեգնանքը դեռ նեղում է ոտքերս նոր առած կոշիկի նման…Փող չունեմ վճարեմ այս մի բաժակ գարեջրի համար.ու՞ր ես..Չկաս…Դժվար է,հասկանու՞մ ես:Բայց որոշել եմ,որ գտնելու եմ քեզ:Եվ աչքերիդ մեջ երկար-երկար նայել եմ որոշել:Որոշել եմ գալ քեզ մոտ, եթե անգամ լինես այնտեղ,որտեղ չկա կյանք, ճակատագիր, իրականություն:Եթե անգամ մոլորությունների բանտում լինես փակված,եթե անգամ ձմռան մեջ մոլորված կամ էլ հին գրադարանի մի անկյունում խորհելիս լինես:Որոշել եմ գալ,եթե անգամ չնկատես,չհիշես կամ էլ հարցնես. <<Ծանո՞թ ենք, օրիորդ >>…. Եթե անգամ հասկանամ,որ եկա քեզ հեռվից տեսնելու և ոչ թե քեզ դարձյալ ունենալու համար:Եթե անգամ աչքերիդ ժպիտները փոխված լինեն,ձեռքերդ` սառչած:Եթե անգամ… Դժվար է քայլել այս ամայության մեջ,բացատների լքվածության մեջ,այս ստերի,այս գիշերների…Բայց որոշել եմ գտնել քեզ:Եվ եթե անգամ քեզ դարձյալ չունենալ,ապա լոկ հեռվից քեզ տեսնել եմ որոշել….

( հեղինակ  Ն.Գրիգորյան )


Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 280 | Ավելացրեց: NGrig | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar