20:56 Ուզում եմ կողքիս լինես... | |
Ես ուզում եմ միայն մի բան` Քո մութ սրտում արև դառնալ Կամ քո սառած,մեռած սրտում Գեթ սառույցի բեկոր դառնալ: Երբ ջութակը նվագում է Ես սիրել եմ քեզ ուզում, Երբ երկինքը լուռ լացում է Պինդ գրկել եմ քեզ ուզում... Անձրևի տակ միայնակ Թաց մայթեզրով երբ քայլում եմ, Զգում եմ խավար,բայց հստակ Ամբողջ սրտով քեզ սիրում եմ: Ես չեմ ուզում բոլորի պես Ծիածանի տակով անցնել, Ես ուզում եմ կողքիս լինես Ու քո ժպիտը տեսնել: Երբ բացվում են ծաղիկները Սիրտս արագ է զարկում, Երբ ժպտում է ջերմ արևը Համբուրել եմ քեզ ուզում... Երբ գիշերը մոտենում է Դու ես էլի աչքիս առաջ, Քեզնից կարծես լուսավորվում է Կյանքիս խավարն անթափանց: Արցունք ու ցավ անարդյունք են` Դու անիմաստը չես սիրում... Քո սառն անտարբեր հայացքից Սիրտս պայթել է ուզում: Երբ նայում եմ հայելու մեջ` Ես ինքս ինձ չեմ տեսնում, Ես ուզում եմ կողքիս լինես Մեզ իրար հետ եմ տեսնում: Երբ նայում եմ դալուկ լուսնին Ուժեղ գոռալ եմ ուզում' Նա նայելով իմ աչքերին Քո նուրբ ժպիտն է տեսնում...
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |