14:46 ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՍ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ, ԱՆՀՐԱԺԵՇՏԱԲԱՐ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼԻՍ | |
Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար… Թե կուզես` լռիր: Թե կուզես` ոռնա, Թե կուզես` ծամիր սեփական լեզուդ, Թե կուզես` խցիր բերանըդ բարձով, Թե կուզես` ոտքով հարվածիր բարձին. Հավատացյալ ես` հայհոյիր Աստծուն, Հավատացյալ չես` Աստծուն հավատա. Թե կուզես` ուզիր էլ չուզել – իզուր Թե կուզես` ուզիր էլ չապրել- իզուր… Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց, Եվ սերն իսկական հենց այս է որ կա - Պատահաբար ես պատահում կյանքում, - Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս… | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |