Գլխավոր էջ » 2013 » հոկտեմբեր » 25 » Քիմ Քարդաշյանի ամուսնական մատանիները
15:17
Քիմ Քարդաշյանի ամուսնական մատանիները


Քանյե Ուեսթը վերջապես ամուսնության առաջարկ արեց Քիմ Քարդաշյանին: Քիմի անցյալում արդեն երկու ամուսնություն կա: Եկեք համեմատենք նրա մատանիներն ու տեսնենք, թե ով է նրան նվիրել ամենագեղեցիկ ու թանկարժեք ""մատանին:




Առաջին անգամ Քիմ Քարդաշյանը որոշեց ամուսնանալ 2000 թվականին: 20-ամյա աղջկա ընտրյալը երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասն էր: Քիմի ամուսնական այս մատանու մասին քիչ բան է հայտնի, բայց հստակ կարելի է ասել, որ սպիտակ ոսկու մեջ առնված էր առնվազն 4 կարատանոց ադամանդ:



Ամուսնությունը տևեց չորս տարի, և մշտական ծեծերի ու անհարգալից վերաբերմունքի պատճառով Քիմը ստիպված ամուսնալուծվեց: Մատանու բախտն անհայտ մնաց:



Երկրորդ անգամ Քիմ Քարդաշյանն ամուսնացավ 2011 թվականին բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ: Ռեալիթի-շոուի սիրեցյալն առատաձեռն երիտասարդ էր և չափսոսեց 2 միլիոն դոլար տալ ամուսնական մատանուն: Շքեղ մատանին պատված էր ադամանդներով, իսկ ամենամեծը կշռում էր 16.5 կարատ:




Ամուսնությունը, ցավոք, ադամանդի պես ամուր չգտնվեց, և տևեց ընդամենը 72 օր: Այդ ընթացքում Քիմը հասցրեց վաստակել 18 միլիոն դոլար: Ամուսնալուծության պրոցեսը տևեց ուղիղ երկու տարի: Վիրավորված Քրիսը վաստակեց 747 հազար դոլար` աճուրդում վաճառելով նախկին կնոջ մատանին: Գնորդն անհայտ է:




Հոկտեմբերի 21-ին Քանյե Ուեսթը Սան Ֆրանցիսկոյի մարզադաշտում կանգնած Քիմ Քարդաշյանին ամուսնության առաջակ արեց: Հուզված Քիմն ընդունեց առաջարկն ու գոհ մնաց: Քառակուսի ադամանդի քաշը հասնում է 15 կարատի, բայց պետք է նկատել, որ ավելի համեստ է, քան Քիմի նախկին ամուսնու մատանին: Ամեն դեպքում Քիմն ընդունեց այդ «համեստ» մատանին և համաձայնեց դառնալ տիկին Ուեսթ:




Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 326 | Ավելացրեց: Administrator | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar