Գլխավոր էջ » 2013 » փետրվար » 14 » Սերը . . . ♥
21:12
Սերը . . . ♥
 

Պատանի էին... Մեկը սովորում էր 6-րդ դասարանում, մյուսը՝ 7-րդ: Հանդիպեցին դպրոցական միջոցառման ժամանակ: Մի քանի օրվա հեռախոսային զրույցներից հետո աղջիկը ապշած էր տղայի խելամտությունից: Մինչև այդ տեսել էր միայն անլուրջ, չկայացաց պատանիների: Սակայն դա կարճ տևեց: Աղջկա ծնողները արգելեցին այլևս հանդիպել իրար հետ՝ նրանց տարիքային տարբերության պատճառով: Անցան տարիներ: Ոչ մի լուր չկար, բայց աղջիկը դեռ հիշում էր այդ խելամիտ տղային, որը գաղտնի միշտ հետևում էր աղջկան: Դեպքերն այնպես դասավորվեցին, որ աղջիկը նրա մայրիկի մոտ սկսեց հայոց լեզվի պարապմունքների գնալ՝ Բուհ ընդունվելու համար: Բայց որոշ ժամանակով տղան Հայաստանում չէր, իսկ տղայի ազգականները արդեն սկսել էին սիրել աղջկան, և թաքուն հույսեր էին փայփայում, որ կբարեկամանան: Արդեն ուսանող ժամանակ աղջիկը պատահաբար հանդիպեց տղային: Այդ պահին նա վերապրեց բոլոր դրական տպավորությունները: Հաջորդ օրն արդեն զանգահարեց, և սկսվեց նրանց մտերմիկ ծանոթությունը: Աղջկա զգացածը չէր կարելի համարել սեր առաջին հայացքից. նա սիրեց աստիճանաբար, քայլ առ քայլ՝ ավելի զգալով սիրո քաղցրությունը: Եվ ահա, եկավ մի պահ, երբ նա երջանկությունից պարզապես թևածում էր, քանի որ սիրում էր և սիրված էր: Այդ սերը հիմնված էր փոխադարձ ազնվության և անկեղծության վրա: Նրանք չէին վախենում միմյանց ասել այն, ինչ զգում էին: Հիմա նրանք ամուսնացել են: Տարիների ընթացքում սերը չի թուլացել, այլ տարեց-տարի այն ավելի է ամրացել, իսկ սիրո գերագույն պտուղները նրանց որդիներն են:
Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 358 | Ավելացրեց: QISO | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar