17:57 Սիրահարները տոնում են Սուրբ Վալենտինի տոնը: | |
Փետրվարի 14-ին գրեթե ողջ աշխարհը տոնում է Սուրբ Վալենտինի` սիրահարների հովանավորի օրը: Այս հիասքանչ օրը բոլորը շնորհավորում են միմյանց, խոստովանում են միմյանց սեր: Այս օրը բոլոր սիրահարները նվիրում են միմյանց նվերներ, օրինակ` Նիդերլանդներում կկազմակերպվի ծաղկի աճուրդ, պատկերացնում եք ինչքան ծաղիկներ կվաճառվեն այդ օրը, հիմնականում կարմիր և սպիտակ վարդ: Տոնը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք չթաքցնենք մեր զգացմունքները, չէ որ նրանք մեզ միայն ուրախություն են պատճառում: Այս տարի ամերիկացիները Սուրբ Վալենտինի տոնին կծախսի 15 միլիարդ դոլար ըստ BIG research ընկերությունը: ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆԻ լեգենդը Սուրբ Վալենտինի ով լինելու հետ կապված բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն` Հին Հռոմում ապրել է մի բժիշկ-հոգևորական` Վալենտին անունով: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները: Վալենտինը սկսեց գաղտնի ամուսնացնել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգեվորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը` փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում. - Քո Վալենտին… Դարերի ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել իրեն հատուկ հմայք ու տոնակարգ: Որոշ երկրներում տղամարդը հագուստ է նվիրում իր սիրեցյալին, եթե նվերն ընդունվում է, նրանք ամուսնանում են: Միջնադարյան Անգլիայում տարածված էր մի սովորույթ. երիտասարդները հավաքվում էին, գրում աղջիկների անուններ, գցում գլխարկի մեջ, և հերթով հանում դրանք: Կազմավորված զույգերը դառնում էին ընկերներ` մինչև մյուս Վալենտինի տոնը: Պարզվում է, որ ամենախելացի տղամարդիկ ճապոնացիներն են. նրանք Վալենտինի տոնը վերածել են մարտի 8-ի` տղամարդկանց համար: Ճապոնիայում ընդունված է, որ այդ օրը կանայք խոստովանություններ անեն, նվերներ տան իրենց սիրելիներին: Ի դեպ` անենատարածված նվերներն են սափրիչը, օծանելիքը, դրամապանակը և շոկոլադը: Սառնասիրտ գերմանացիներն էլ միանշանակ կարծում են, որ Վալենտինը հոգեկան հիվանդների հովանավորն է, և այդ օրը նրանք զարդարում են հոգեբուժական հիվանդանոցները: Հաշվենկատ ամերիկացիներն այս տոնը ևս օգտագործել են բիզնեսը զարգացնելու համար: Առաջինը նրանք էին, որ սկսեցին «Վալենտինկաներ» արտադրել և վաճառել:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |