23:16 Սիրո խոստովանություն | |
Սիրո խոստովանություն, առաջին քայլ... Ցանկացած հարաբերություններում ամենադժվարն առաջին քայլն է:Եթե դուք հստակ որոշել եք սիրո խոստովանություն անել, ապա հաջողության հասնելու առաջին քայլն արված է: Հետագայում արդեն անհրաժեշտ է ոչ մի դեպքում չհրաժարվել որոշումից: Բոլորն են վախենում ձախողումից, վախենում են մերժումից, դա յուրաքանչյուր մարդու ամենամեծ հոգեբանական բարդույթներից է: Ամենակարևորը՝ հավատալ հաղթանակին: Պետք է դրական տրամադրվածություն ունենալ: Հոգեբանները խորհուրդ են տալիս՝ պատկերացնել, իբր ցանկությունն իրականացել է, սիրո խոստովանությունից հետո սիրելի էակն արդեն ձեզ հետ է: Պատկերացրեք, թե ինչպես եք քնքուշ խոսքեր ասում իրար, մտածեք, թե ուր կգնայիք միասին, մտածեք միայն դրական զգացումների մասին: Այսպիսի երևակայական մտքերը կօգնեն հարմար տեղ ու միջոց ընտրել սիրո խոստովանության համար:
Որտեղ և ինչպես անել սիրո խոստովանություն: Պետք չէ երազել, պետք է գործել: Ընտրեք սիրո խոստովանության համար հարմար տեղ՝ հաշվի առնելով ձեր սիրած էակի բնաույթն ու նախասիրությունները՝ աշնանային այգի, թանկ ռեստորան, կամ, այլ արտասովոր միջոցներ, որոնք հիմա տարածված են՝ վերամբարձ կռունկի օգնութամբ բարձրանալ լուսամուտի մոտ, երաժիշտներ հրավիրել՝ պատշգամբի տակ սերենադ երգելու համար, ծաղիկներով զարդարել ողջ շքամուտքը և այլն... Հնարավոր է, այդ օրը դառնա երջանիկ հարաբերությունների սկիզբ, այնպես որ, այն պետք է դառնա անմոռանալի: Սիրո խոստովանությունը միշտ անակնկալ է, մարդու արձագանքը նույնպես կարող է անսպասելի լինել: Եթե դուք, ի պատասխան, սիրո խոստովանություն չեք լսում, մի շտապեք վհատվել, հնարավորություն տվեք սիրած էակին՝ ըմբռնել ձեր բառերը: Հաշվի առեք մարդու տրամադրությունը. երեկոյան, աշխատանքային ծանր օրվանից հետո, երբեմն մարդ ընդհանրապես ոչինչ չի ուզում լսել, նույնիսկ, անսպասելի սիրո խոստովանություն: Արձակուրդն ամենահարմար պահն է սիրո խոստովանություն անելու համար: Սիրո խոստովանությամբ՝ սիրելիին պարգևեք անմոռանալի հանգստյան օրեր: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |