Գլխավոր էջ » 2012 » դեկտեմբեր » 21 » Սիրում եմ քեզ...
15:14
Սիրում եմ քեզ...

Սիրում եմ քեզ... Սիրում ջինջ, մանկական սիրով... Սիրում եմ, ինչպես ծաղիկն է սիրում արևին, ու ամեն օր հիանում նրանով` ամբողջ գիշեր սպասելով լուսաբացի իրենց հանդիպմանը... Սիրում եմ քեզ ... Գիտե՞ս, երբեմն վախենում եմ զգացմունքներիցս... Վախենում մտածել, մտածել ապագայի մասին կամ անցյալի... Վախենում եմ, քանի որ նույնիսկ մտովի չեմ ուզում քեզ չտեսնել կողքիս: Ապագաս դատարկ է թվում առանց քեզ, ու անցյալս` փոքրիկ ավազի հատիկ, որովհետև այնտեղ չկայիր ԴՈՒ... Քեզնով է սկսվում յուրաքանչյուր օրս, և աչքերս եմ փակում` քո մասին խորհելով: Գերել ես հոգիս, միտքս գրավել ու տանում ես ինձ հեռու՜...շատ հեռու... Կարոտում եմ քեզ ամեն վարկյան ու տեսնելիս էլ անհագ նայում եմ, ու թվում է՝ երբեք չեմ հոգնի աչքերիդ նայելուց: Աչքերումդ աշխարհն եմ տեսնում, ճանաչում այն իր ողջ հմայքով... Սիրում եմ քեզ... Ու շնորհակալ եմ, որ հոգիս քեզ է ճանաչել ու ծանոթացրել ինձ մի հրաշքի հետ, որ կոչվում է պարզ... ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ...
Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 350 | Ավելացրեց: ANI1996 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar