09:38 Սիրուշոն և ''Դորիանս''-ը հանդես եկան միասին մեկ բեմում (ֆոտո) | |
Երգչուհի Սիրուշոն և ''Դորիանս'' խումբը երեկ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես եկան ''Միասին մեկ բեմում'' համերգային ծրագրով: Համերգը, թեև սպասված էր, սակայն դահլիճը լեփ-լեցուն համարել չէր կարելի: Համերգի առաջին հատվածում հանդես եկավ ''Դորիանս'' խումբն, ով առաջին անգամ կենդանի կատարմամբ ներկայացրեց նաև ''Եվրատեսիլ-2013''-ին Շվեդիայում ներկայացվելիք ''Lonely planet'' երգը:Այնուհետև ելույթ ունեցավ Սիրուշոն: Իսկ համերգի ամենավերջում երկու կատարողները փոխարինվեցին երգերով. Սիրուշոն կատարեց ''Դորիանս''-ի ''Ես կուլամ'' երգն, իսկ Գոռ Սուջյանը ներկայացրեց Սիրուշոյի ''Պռեգոմեշ''-ը:Երեկ երկրպագուների ուշադրությանն էր ներկայացված նաև Սիրուշոյի ''Պռեգոմեշ'' զարդերի հավաքածուն: Համերգի կազմակերպիչ ''Deem communications'' ընկերությունը Սիրուշոյի և ''Դորիանս''-ի երկու ամենաակտիվ երկրպագուներին հնարավորություն էր ընձեռել ետնաբեմում հանդիպել և լուսանկարվել արտիստների հետ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |