Գլխավոր էջ » 2013 » նոյեմբեր » 2 » Skype-ը գաղտնալսվում է Microsoft-ի թեթև ձեռքով
00:28
Skype-ը գաղտնալսվում է Microsoft-ի թեթև ձեռքով
Ռուսաստանի հատուկ ծառայությունները կկարողանան գաղտնալսել Skype-ի միջոցով արված զրույցները և կարդալ նամակագրությունը: Այս մասին գրում է «Վեդոմոստի» պարբերականը: Peak Systems ընկերության տնօրեն Մաքսիմ Էմն ասել է, որ 2011թ-ի մայիսին, երբ Microsoft-ը գնեց Skype-ը, ընկերությունը ի սկզբանե համալրել է այն օրինական գաղտնալսման սարքավորմամբ, և ցանկացած օգտատիրոջ կարելի է հատուկ ռեժիմի միջոցով գաղտնալսել կամ կարդալ նրա նամակագրությունը: Microsoft-ի այս ծառայություններից օգտվում են նաև այլ երկրներում, սակայն Microsoft-ի, ինչպես նաև՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները որևէ կերպ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս խոսակցությունները մի քանի ամիս առաջ են սկսվել, այն բանից հետո, երբ Microsoft-ը գնեց Skype-ը, և հայտարարեց, որ իրենք համագործակցելու են բոլոր ուժային կառույցների հետ: Հայաստանի Հանրապետությունն, ըստ մասնագետի, այս առումով ևս բացառություն չէ: «Հարցն այն է, որ այդ ուժային կառույցները դժգոհ են Skype-ի նման ծառայություններից: Մի կողմից նրանք իրավունք ունեն գաղտնալսում անել, մյուս կողմից՝ սերվիսը տեխնիկական հնարավորություն չի տալիս դրա համար: Տարիներ առաջ այս հարցը ԱՄՆ-ում քննարկվում էր ու նման ծառայություն տրամադրողներին փորձ արվեց մտցնել օրինական դաշտ, ինչպես ասենք, արվեց հեռախոսի դեպքում»,- ասաց նա: Ս. Մարտիրոսյանի խոսքով` Skype-ը քիչ թե շատ ապահով էր համարվում, քանի որ քիչ խոցելի էր հաքերային հարձակումների տեսանկյունից: «Ընդհանրապես, եթե խուսափում ես նման բաներից, պետք է չգրանցվել նման ծառայություններ մատուցող կայքերում»,- ասաց նա:
Կատեգորիա: Նորություներ | Դիտումներ: 364 | Ավելացրեց: Administrator | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar