Գլխավոր էջ » 2013 » հունիս » 11 » Թոշակառուն ստեղծել է գերժամանակակից ավտոմեքենա (ֆոտո)
18:01
Թոշակառուն ստեղծել է գերժամանակակից ավտոմեքենա (ֆոտո)

Դոնեցկում ապրող 72-ամյա Վիկտոր Ֆիլոնենկոն դարձել է անհավանական փոխակերպման հեղինակ: Նա սովետական ավտոմեքենան վերածել է բոլորովին նոր, գերժամանակակից սուպեր-ավտոմեքենայի և անվանել այն «Վիկտորիա»:Մեքենայի տերը իր հոբբիով հրապուրվել է դեռ 1983թ.: Հատուկ բծախնդրությամբ չնայելու դեպքում մեքենայի թափքը չի էլ տարբերվի թանկարժեք իտալական ավտոսրահներում պատրաստվածներից: Այնինչ Վիկտորն այն բացառապես ձեռքով է պատրաստել, առանց որևէ տեխնիկայի կիրառման:«Շարժիչը վերցրել եմ «Ժիգուլիից», ինքս շարժիչ հավաքել չգիտեմ, թեպետ շատ բաներ ձեռքով եմ արել: Օրինակ, գնել եմ սֆերիկ մակերևույթներ, վերցրել մետաղի համար նախատեսված մկրատը և անցել գործի»:Այս եզակի մեքենայի դռները բացվում են դեպի վերև: Եվ ի տարբերություն իր մի քանի հարյուր հազար դոլարանոց գործարանային նմանակի` բացվում են հեռակառավարման կախազարդի կոճակի մեկ սեղմումով:


Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 395 | Ավելացրեց: Administrator | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar