00:38 Վախենում եմ | |
Վախը պատել է ինձ...Սկսել եմ վախենալ ամեն մի չնչին բանից...Ես ինձ նման չեմ, ես ինձ չեմ ճանաչում...♥ Ե՞րբ էի ես այսքան վախով լցվել ամեն մի մանրուքի հանդեպ...Չգիտեմ...Երբ ստանում ես կյանքի հերթական դաղող ապտակը դեմքիդ, երբ հասկանում ես, որ չափազանց հեռուն ես գնացել՝ ետևում մնացածների հետ պայքարելու համար, և որ նրանք կարծում են, թե վախից ես փախել, դա ամենավախենալու բանն է...♥ Ես շարունակ պաշտպանվում եմ, չեմ հասկանում ինչից, բայց անգիտակցաբար պաշտպանվում եմ...Կարծես ռեֆլեքս լինի ինձ մոտ ձևավորված...Սկսել եմ չհավատալ ոչ մեկի, չհասկանալ..Այնինչ մի ժամանակ լրիվ այլ էր: Ես մի անվախ աղջիկ էի, իմ խնդիրները ինքս էի լուծում՝ առանց վախենալու, թե հետո ինչ կլինի...Իսկ հիմա՞...♥ Հիմա կարծես մի անպաշտպան ճնճղուկ լինեմ, օգնության կարիք ունեմ...Ինձ հարկավոր է մեկը, ով շարունակ կպաշտպանի ինձ բոլորից...Ինձ չափազանց դժվար է դարձել շփվել մարդկանց հետ՝ միայնություն եմ սիրում: Ես թույլ մարդ եմ, իսկ թույլ մարդիք այս կյանքում տեղ չունեն...♥ Այս կյանքից իմ «բացակայությունը» համարում եմ լիարժեք և արդար` պատիժ իմ թուլության համար: Իմ մտերիմները ինձ ընկալում են որպես ուրախ և էմոցիոնալ մարդ, իսկ ուղղակի ծանոթներս՝ լրիվ ընդհակառակը, որպես պարփակ և մռայլ: Թվում է, թե բոլոր մարդիք, ինչ-որ բանի համար ինձ ատում են: Ես փորձում եմ ինչ-որ ձևով անջատվել մարդկանցից, սկսել ուրիշ բաների մասին մտածել, մտքումս ինչ-որ երաժշտություն եմ երգում...♥ Իսկ եթե ազնիվ լինեմ՝ կասեմ, որ եթե «հրդեհային» կարիք չլինի տանից դուրս գալու, ես ուղղակի կնստեմ տանը և կսպասեմ, մինչև այդ իրավիճակը անցնի: Ես ընդհանրապես իներտ մարդ եմ: Իմ համարյա բոլոր խնդիրները լուծում եմ այդ կերպով...Միգուցե դա սխալ է...♥ Դա ավելի վատ է անդրադառնում ինձ վրա, բայց ի՞նչ կարող եմ անել...Ոչինչ....Ուղղակի սպասում եմ, որ հայտնվի այն միակը, ով կհանի ինձ այս սարսափազդու վիճակից և կվերադարձնի իրական ու լիարժեք կյանք...♥
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |