20:32 Վայրի կատուն» ամենաարագավազ ռոբոտն է | |
Boston Dynamics ընկերության լաբորատորիայից դուրս է սպրդել ամենաարագավազ չորսոտանի ռոբոտը: Էքստրավագանտ կիբերմեխանիզմն ստացել է «Վայրի կատու» անվանումը: Սարքը ոչ միայն կարող է շարժվել 26 կմ/ժ արագությամբ, այլև մեծ տարածության վրա ռադիոազդանշաններ հաղորդել, ինչպես նաև տեղափոխել բեռներ, հայտնում է «Ռոսիա-24»-ը: Այս` առաջին հայացքից անվնաս ունակությունները հետագայում պետք կգան ԱՄՆ բանակում: Բոստոնյան կորպորացիան արդեն մի քանի տարի աշխատում է ԱՄՆ պաշտպանության բանակի պատվերների իրագործման ուղղությամբ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |