18:02 Վերջին օրը... | |
Վերջին օրը...Մայրը լույս աշխարհ բերեց իր որդուն, փայփայեց, մեծացրեց: Սակայն եկավ նրան բանակ ճանապարհելու ժամանակը: Նա թախծոտ աչքերով իր թանկագին որդուն ուղարկեց բանակ` հայրենիքի առաջ պարտքը կատարելու համար: Շատ դժվար էր բոլորի համար: Այդ երկու տարիները թվում էին դարեր և կարծես ժամանակը կանգ էր առել:Վերջին օրն էր, վերջին գիշերը: Երկար ու ձիգ ընդհամենը մի գիշեր և առավոտյան նա կլիներ իր հարազատների կողքին: Սակայն նրան վիճակված չէր վերադառնալ առողջ նրանց մոտ: Նա նույնիսկ վերջին օրը պաշտպանում էր իր հայրենիքի սահմանները: Եվ հենց այդ ժամանակ նա դարձավ թշնամու թիրախը: Թշնամու արձակած գնդակը դիպավ հենց նրա սրտին , և նա անմիջապես շունչը փչեց: Նա միայն հասցրեց արտասանել իրեն ամենահարազատ բառը` Մայրիկ : Նրա մոր սիրտը անհանգիստ էր, նախազգում էր շատ վատ բան: Նա զանգ ստացավ: Զանգողը նրան հայտնեց, որ նրա զինվոր տղան մահացել է: Նա չհավատաց` կարծելով, որ դա միայն չար կատակ էր: Սակայն այդ չար կատակը դարձավ մի ողբերգություն, շատ մեծ ցավ: Մայրը չէր կարողանում հավատալ, որ այդպիսի դեպք է պատահել, չէ՞ որ մնացել էր ընդհամենը մեկ օր և բաժանված հարազատները կրկին միասին կլինեին: Նա այդ ամենը չկարողացավ ընդունել և խելագարվեց: Եվ հիմա էլ ճանապարհներին թափառում է այդ կինը, ով անցորդներին խնդրում է օգնել և փրկել իր որդուն:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |