Գլխավոր էջ » 2013 » հոկտեմբեր » 3 » Խմենք ու ապրենք…
20:34
Խմենք ու ապրենք…
Դու ճիշտ ես. ես անուղղելի եմ… Ու երևի աղբամանդ լիքն է անհեթեթ նամակներով: Սակայն դու կարող ես այրել դրանք այնպես, որ հետքեր անգամ չմնան… իսկ ես ինչպե՞ս այրեմ ինձ, իմ սիրտը… 
Այս է օրենքը, ի՞նչ կարող ենք անել: Ոչի՞նչ… Մեր պահարանները, խոհանոցները, նկուղները լցնենք լավ հնեցված կոնյակներով և դառը շոկոլադներով: Խմենք և ապրենք: Ապրենք ու խմենք… Եվ այդպես շարունակ…. 
Օրերի ընթացքը անկառավարելի է. անցնում են, գնում… Աչքով տալիս… Հեգնում… Հիշեցնում… Ես նույն անուղղելին եմ: Խմենք ու ապրենք: Բայց, գիտե՞ս, միշտ էլ ճիշտ ես եղել: Ու միշտ էլ հասկացել եմ դա: Ճիշտ ես խոսել, գործել… Ճիշտ տեղում, ճիշտ ձևով… Իսկ ե՞ս… Չեմ փոխվել: Անուղղելի եմ… 
Կարոտում եմ քեզ… Խմենք ու ապրենք: Ես` առանց քեզ, առանց ոչ ոքի: Դու` սրտիդ ուզածով… Ի՞նչ կարող ենք անել, եթե սա է օրենքը… Թքենք դառնությունների վրա, ոտքի տակ տանք ամեն ձևական բան… Գրողի ծոցն ուղարկենք բոլոր օրենքները… Միայն խմենք ու ապրենք: Ես` խելքս թռցրած: Դու` սրտիդ ուզածով… 
Կարոտում եմ քեզ… Մտածում եմ ` ինչպե՞ս են ամեն ինչ սկսում նոր էջից: Էդպես խոսք կա, չէ՞… Երբ քեզ չեն հասկանում և կամ չեն ուզում հասկանալ, ասում են ճիշտ այդպես "Նոր էջից: Ամեն ինչ սկզբից”: Ու ուզում ես մի լավ հասցնել անզգացմունք մռութներին… Նոր էջից… 
Կարոտում եմ քեզ: Խմենք… Ու ապրենք… Ես քեզնով, քեզ համար: Դու` սրտիդ ուզածով… Սակայն դու ճիշտ ես… Անուղղելի եմ եղել… Կամ… Կլինեմ… Իմ նոր էջերը դարձյալ կսկսվեն "Դու” վերնագրով…Կթքեմ ձևականությունների վրա… Կապրեմ, էլի… Տեսնում ես` էլի խեղդում են բառերը… Նույնն եմ… Սակայն ճիշտ ես, միշտ Ճիշտ… Խմենք ու ապրենք: Այս է օրենքը մեր` իմ և քո.. 
Կարոտում եմ քեզ… 

Ն.Գրիգորյան, 03.10.2013

Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 288 | Ավելացրեց: NGrig | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar