6 տարեկան աղջիկը, որ հազիվ է կարողանում գրել, նամակ է գրում մահացած մորը՝ չիմանալով, որ մայրը երբեք չի պատասխանի իր նամակին և չի վերադառնա: Բարև՜, աշխարհի ամենագեղեցիկ մայրիկին: Մա՜մ , քեզ շա՜տ եմ կարոտել, ինչո՞ւ չես գալիս, հայրի՞կն է քեզ նեղացրել: Ինչո՞ւ իմ նամակներին չես պատասխանում, երևի տգեղ եմ գրում: Մայրի՜կ, մի՞թե քո փոքրիկին չես կարոտել: Մա՜մ, դու ինձ խոստացել էիր, որ ես ապեր կունենամ, ես դեռ չեմ մոռացել, ես դեռ սպասում եմ: Մա՜մ, դու ինձ խոստացել էիր թիթիզ շորեր գնել, բայց չգնեցիր:
|